«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ձեր մտածմունքները փաշինյանական կորպորացիայից դուրս չմնալու և թայֆայական էթիկետը չխախտելու մասին էին

Ձեր մտածմունքները փաշինյանական կորպորացիայից դուրս չմնալու և թայֆայական էթիկետը չխախտելու մասին էին
21.07.2023 | 13:53

Հետաքրքրականն այն է, որ Փաշինյանին իշխանության բերած մարդկանց դռները շպրտված պատգամավորներին, իրավապաշտպաններին, վերլուծաբաններին ու հասարակական գործիչներին թվում է, թե իրենց ընդդիմադիր գործունեությունն ինչ-որ կերպ տարբերվում է Էդմոն Մարուքյանի գործունեությունից:

Հետաքրքրիր է, որ Փաշինյանին իշխանության բերած մարդկանց կանտորաներից սնվող լրագրողներին թվում է, թե նրանց գործունեությունն ինչ-որ կերպ տարբերվում է Պետրոս Ղազարյանի ՝ լրագրողական գործունեությունից:

Սիմոնյան Ալենը թքում է քաղաքացիների վրա:

Հաջորդ օրը գնում է պառլամենտ (իրականում՝ գոմ), որտեղ «Հայաստան» դաշինքի պատգամավորը նրան դիմում է՝ «հա՛, ջան»-ով:

Սարգսյան Արթու՛ր, դու չե՞ս գիտակցում, թե ի՛նչ է նշանակում պատգամավոր լինելը:

Դու անիմաստ աթոռ զբաղեցնող ես:

2020 թվականի հոկտեմբերի 10-ի հրադադարը խախտել է Փաշինյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրա՛ն Աբրահամյան, այս հարցի վերաբերյալ ծպտուն չես հանում: Ինչու՞:

Նաև լավ կլիներ իմանայինք, թե ի՛նչ խորհուրդներ ես տվել Բակո Սահակյանին, երբ փաշինյանականները նրան դիմում էին՝ «պարոն մարզպետ»-ով:

Երբ Փաշինյանի հրահանգով՝ Բակո Սահակյանը աշխատանքից ազատում էր այս կամ այն մարդուն:

Ի դեպ, Բակոն ու՞ր է:

Աբրահամյան Տիգրան, դու ևս չես գիտակցում, թե ինչ է նշանակում պատգամավոր լինելը:

Դու անիմաստ աթոռ զբաղեցնող ես:

Ձեզանից մի մասի բոսը Փաշինյանին բերեց իշխանության, իսկ մյուսի նաչալնիկը պատերազմից հետո նրան լեգիտիմացրեց: Ձեր մտածմունքները նրանց կորպորացիայից դուրս չմնալու և թայֆայական էթիկետը չխախտելու մասին էին:

«Հայաստան» և «Պատվի ունեմ» խմբակցությունների պատգամավորնե՛ր, դուք ո՞վ եք, որ կարողանաք պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ:

Շատերիդ պայքարը նախկինում կեղեքածը պահելու համար է: Չէ՞ Արմենչիկ, չէ՞ Տարոն:

Ի դեպ՝ Գևորգյան Արմենչիկ, դու ինչու՞ ՀՀ ԶՈՒ-ում չես ծառայել:

Մարգարյան Տարոն, դու ինչու՞ Արցախի ՊԲ-ում չես ծառայել:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի

Դիտվել է՝ 2657

Մեկնաբանություններ