ՉԺՀ նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատվել է խաղաղություն։ Ալիևը ժամանել է Չինաստան ՇՀԿ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Նա հավելել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղ օրակարգի շուրջ բանակցություններն ընթանում են երկկողմ ձևաչափով։               
 

ԲՀԿ-ն այս քառօրյայում հաճելին համակցել է օգտակարի հետ

ԲՀԿ-ն այս քառօրյայում հաճելին համակցել է օգտակարի հետ
03.10.2012 | 17:36

Պարզվում է` ԲՀԿ-ն այս քառօրյայում հաճելին համակցել է օգտակարի հետ: Ձևով Օսկանյանին պաշտպանիչ, բովանդակությամբ նրան վայրկյանների ընթացքում լքած ԲՀԿ-ն, փաստորեն, ավելի կարևոր հարց էր լուծում` բոյկոտելով այս քառօրյայի նիստերը: Բանն այն է, որ Օսկանյանի «հարցից» հետո ԱԺ-ում քննարկվելու էր 2011 թ. ՀՀ պետբյուջեի տարեկան հաշվետվությունը:

ԲՀԿ-ի հաշվարկը հետևյալն էր, քանի որ բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ «այլընտրանքային» և այլ «տրանքային» ուժը չի կարող շանթ ու կայծակ արձակել կառավարության հասցեին, պահանջել` «կյանքի կոչել իր ծրագրերը», որովհետև այդ կառավարությունում ուներ չորս նախարարական ու բազում փոխնախարարական պորտֆելներ, երգով-պարով նահանջի էր «ելել», որպեսզի հաշվետվությունը քննարկվի, որից հետո արդեն հաղթականորեն գա դահլիճ և քարը քարիս չթողնի` 2013-ի բյուջեի քննարկման ժամանակ, պոպուլիզմի միայն իրեն հայտնի դոզան արձակելով ի ծագս Հայաստանի:
Սակայն ոնց երևում է, հաշվետվության քննարկումն այս քառօրյայում չի ավարտվի, և ԲՀԿ-ն ստիպված կլինի հաջորդ քառօրյան էլ բոյկոտել, այդպես էլ «չհասնելով» 2013-ի բյուջեի քննարկմանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ