Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Քարե կառուցվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց

Քարե կառուցվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց
23.07.2013 | 11:25

ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև պատմամշակութային ժառանգության պահպանության, ուսումնասիրության և վերականգնման բնագավառում տարվող ծրագրի շրջանակներում Արուճի համալիրում սկսվել է քարե կառուցվածքների վերականգնմանը նվիրված դասընթաց: Իտալիացի մասնագետներ Քրիստինա Տեդեսկին, Ստեֆանո Վոլտան և Մարկո Կուկկին անցկացրել են նաև գործնական աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից, նշում, որ
դասընթացի ավարտին բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին կտրվեն հավաստագրեր:

Շարունակվում է նաև հուլիսի 4-ին մեկնարկած ,Որմնանկարների վերականգնում և պահպանումե խորագրով դասընթացի երկրորդ փուլը, որի շրջանակում իրականացվում է նաև Արուճի գլխավոր եկեղեցու որմնանկարների ուսումնասիրման և մաքրման աշխատանքներ:

Ապագայում ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև հնագիտական իրերի, կտավի, խեցեղենի վերականգնման դասընթացներ:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1484

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ