Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Նոր ու հարմարավետ պայմաններ` մայրաքաղաքի 12 գրադարաններում

Նոր ու հարմարավետ պայմաններ` մայրաքաղաքի 12 գրադարաններում
14.11.2014 | 12:11

Մայրաքաղաքի գրադարանների հիմնանորոգման ծրագիրն ավարտված է: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ շինբարեկարգման 2014 թվականի ծրագրերով մայրաքաղաքի մշակութային հաստատությունների հիմնանորոգման ծրագրում ընդգրկվել էին նաև տարիներ շարունակ ու նույնիսկ երբևէ չվերանորոգված գրադարանները: «Այս տարի ամբողջությամբ հիմնանորոգվել և ամբողջությամբ նոր ու հարմարավետ պայմաններ են ապահովվել մայրաքաղաքի 12 գրադարաններում: Շինարարական աշխատանքների շրջանակում, գրապահոցների, ընթերցասրահների և աշխատասենյակների ներքին հարդարման աշխատանքներից բացի, ամբողջությամբ փոխվել են դռներն ու պատուհանները, վերանորոգվել և կահավորվել են նաև սանհանգույցները»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ