Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Գրքի երևանյան առաջին փառատոնը

Գրքի երևանյան առաջին փառատոնը
21.11.2017 | 13:12

Մեկնարկում է Գրքի երևանյան առաջին փառատոնը: Սպասվում են գրքի եռօրյա տոնավաճառ, գրքային զեղչեր, վարպետության դասեր, ժամանցային տարատեսակ միջոցառումներ: Փառատոնի ընթացքում կազմակերպված ցուցահանդեսին տարբեր հրատարակչությունների հնարավորություն կտրվի ցուցադրելու և վաճառելու իրենց հրատարակած գրքերը։ Կկազմակերպվեն նաև վերջին հրատարակությունների շնորհանդեսներ: Հայտնի կդառնան փառատոնի շրջանակում հայտարարված գրական մրցույթի հաղթողները: Հիշեցնենք, որ «արձակ», «պոեզիա», «դրամատուրգիա», «մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում մասնակցության հայտեր էին ներկայացրել բոլոր ցանկացողները: Ստեղծագործությունները քննել է մասնագիտական հանձնախումբը, գնահատելու հնարավորություն է տրվել նաև ազատ ընթերցողներին: Նախատեսված են դրամական պարգևներ: Մրցանակային գումարները կփոխանցվեն Հայաստանում գործող այն հրատարակիչներին, որոնց իրենց գրքերի հրատարակման իրավունքը կվստահեն հեղինակները:


Գրքի երևանյան առաջին փառատոնը կմեկնարկի բարեգործական գրքահավաքով: Ներկա կլինեն անվանի հյուրեր գրականության, մշակույթի, սպորտի, շոու-բիզնեսի ոլորտներից: Նրանք իրենց գրքերը կմակագրեն Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքի դպրոցի գրադարանի համար: Ինչպես նշվում է մշակույթի նախարարության տարածած հաղորդագրության մեջ, «մուտքը` գրքով» է:


Նոյեմբերի 24-26-ին նախատեսված փառատոնի կազմակերպիչը «Միհր» ստեղծագործողների միությունն է, աջակիցը՝ Հայաստանի մշակույթի նախարարությունը: Փառատոնը կանցկացվի Հանրապետության հրապարակի նախկին Կառավարական 2-րդ տանը (ՀՀ ԱԳՆ-ի նախկին շենք)։ Հիմնական միջոցառումներից զատ, կլինեն նաև երաժշտական ընդմիջումներ։ Նախագծի միջոցով ընթերցողները կծանոթանան գրախանութների գտնվելու վայրերին, ավանդական գրական միջոցառումների ժամանակագրությանը և աշխարհագրությանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ