Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Լայպցիգի ցուցահանդեսն ու հայ ժամանակակից գրականությունը

Լայպցիգի ցուցահանդեսն ու հայ ժամանակակից գրականությունը
19.03.2018 | 14:08

Հայաստանն առաջին անգամ առանձին տաղավարով մասնակցում է Լայպցիգի գրքի միջազգային ցուցահանդեսին: Տաղավարում հիմնականում գեղարվեստական գրականություն է: Առանձնակի շեշտադրմամբ ներկայացվելու է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ՀՀ մշակույթի նախարարությունն աջակցում է արտասահմանյան այն հրատարակչություններին, որոնք ցանկություն են հայտնում իրենց երկրում օտար լեզվով հրատարակելու հայ ժամանակակից կամ դասական գրականություն: «Իրատեսի» հետ զրույցում հայկական տաղավարի բովանդակային մասի պատասխանատու ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ասաց, որ այս ցուցահանդեսը մյուսներից տարբերվում է նրանով, որ շեշտադրված է ժամանակակից գրականությունը. «Մեր տաղավարը ևս հիմնականում գեղարվեստական գրականություն է ներկայացրել, հայ գրողների հատվածական թարգմանություններ, ինչպես նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը: Հետաքրքրությունը մեծ է, հրատարակիչներին ցուցադրվում են նաև մեր գրականության օտարալեզու թարգմանությունները՝ Պաչյան, Թեքգյոզյան, Մահարի, Չարենց, թարգմանական անթոլոգիաներ և այլն»:


Հարցին, թե ինչ արձագանք է գտել «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, Արմեն Սարգսյանը պատասխանեց, որ դրամաշնորհային ծրագրով ձեռք են բերվում պայմանավորվածություններ, օրինակ, 2017-ին այս ծրագրով 13 գիրք է թարգմանվել ռուսերեն, լատվիերեն, անգլերեն, բուլղարերեն, արաբերեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ