ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

Հանիրավի թուք ու մուր

Հանիրավի թուք ու մուր
19.06.2018 | 05:12

Որքան էլ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը ռուսների ձեռքից խլելու հարցում ջանացին անգլիացիները (մինչև վերջին պահը «մարտական» վիճակում էին այս երկրի մարզադաշտերը, խոշորամասշտաբ նման միջոցառման համար պահանջվող ենթակառուցվածքները), որքան էլ տոննաներով թուք ու մուր թափեցին ռուսական «արջի» վրա, մեկ է, այդպես էլ մինչև վերջ չհաջողեցին` ռուսաստանյան բրենդով աշխարհի առաջնությունն ավելի քան փառավոր մեկնարկել է, հրաշալի ընթացքի մեջ է: Սակայն արի ու տես, որ բրիտանացիների թունդ ելած սիրտը չի կարողանում հանգստանալ` այդպես էլ հնարավորություն չտալով մինչև վերջ կուլ տալու վիրավորանքը: Այսպես` բրիտանական Daily Star-ը վկայում է, որ իբր ռուս մոլեռանդ երկրպագուները, ինչպես հարկն է, նախապատրաստվել են անգլիացի ֆուտբոլային ֆանատներին դիմավորելուն ու նրանց նկատմաբ իրականացնելու են «բռնության փառատոն»: Նշվում է, որ այդ նպատակով ռուս խուլիգանները ծրագրել են մեկնել Վոլգոգրադ, որտեղ բազավորվել են անգլիացիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ