«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Կառավարությունում քաղաքացիների նամակները չեն կարդում

Կառավարությունում քաղաքացիների նամակները չեն կարդում
07.09.2018 | 00:19

Արդեն 100 օրը բոլորած կառավարությունում քաղաքացիների դիմում-նամակների բովանդակությանը չեն ծանոթանում: Եթե նամակը որևէ մարզից է հասցեագրվում կառավարությանը կամ վարչապետին, ապա հետ է ուղարկվում տվյալ մարզի մարզպետարան:


«Բացում են նամակը, եթե տեսնում են, որ մարզից է, ապա մեզ են ուղարկում՝ առանց ծանոթանալու, թե ինչ է ասվում այդ գրության մեջ: Իսկ շատ դեպքերում այդ նամակի իրական հասցեատերը ոչ թե մենք ենք, այլ, ասենք, վարչապետ Փաշինյանն է»,- «Իրատեսին» ասաց մարզպետարաններից մեկի մեր աղբյուրը՝ սրտնեղելով. «Գրություններ կան, որ ամբողջը ձոներգ է՝ նվիրված վարչապետին: Լավ, էդքան դժվա՞ր է ծանոթանալ նամակի բովանդակությանը, հետո նոր այն ուղարկել մարզպետարան: Տպավորություն է, թե վերևներում նամակ կարդալու վրա ժամանակ վատնելու հավես չունեն: ՈՒղղակի մարդկանց մեջ տպավորություն են ստեղծում, թե «նամակին ընթացք է տրվել և ուղարկվել է համապատասխան գերատեսչություն»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2398

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ