Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Շնող» հէկի կառուցումը կառավարության օրակարգից դուրս չի եկել

«Շնող» հէկի կառուցումը կառավարության օրակարգից դուրս չի եկել
25.12.2018 | 00:47

Մինչ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լոռեցիներին խոստանում է, թե «Շնող» հէկի կառուցումն «առանց համայնքի համաձայնության» չի իրականացվի, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հէկի հետ կապված նախագծային աշխատանքները չեն դադարում: Հէկի կառուցմանը դեմ ալավերդցիներն օրերս մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեցին, որ ըստ իրենց հասած լուրերի, նոր իշխանությունները նույնպես չեն ցանկանում հրաժարվել Դեբեդի վրա հէկ կառուցելու գաղափարից: Նրանք պնդում են՝ Լոռվա բնաշխարհին հակացուցված է կայանի կառուցումը: «2000 ստորագրություն ենք հավաքել, համոզված ենք, որ Դեբեդի վախճանին հանգեցնող նախագծի տակ դեռ շատ մարդիկ կստորագրեն, իսկ մեր քաղաքի ավագանին իր բացասական եզրակացությունը վաղուց է տվել այս ծրագրին: Հեղափոխությունից հետո մեզ հանդարտեցրին, ասելով, թե Փաշինյանը դադարեցրել է այս ծրագիրը, բայց հիմա իմանում ենք, որ ինչ-որ ներդրողներ են հայտնվել այդտեղ»,- ասում են նրանք:


«Իրատեսին» նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ռիմա Եգանյանը հայտնեց, որ «Շնող» հէկի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներն իրականացնում է շվեյցարական «PՓyry» ընկերությունը՝ ավստրիական «ILF» ընկերության տեխնիկական վերահսկողությամբ:
««Դեբեդ հիդրո» ընկերության կանոնադրական կապիտալում մասնակցություն ունենալու և «Շնող» հէկի կառուցման ծրագրին մասնակցելու մասին հայտարարել է նաև ավստրիական ANDRITZ HYDRO GmbH ընկերությունը, որի հետ դեկտեմբերի 6-ին ստորագրվել է համապատասխան մտադրությունների հուշագիր: «Շնող» հէկի կառուցման ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներն այսօր հանգել են ստորգետնյա թունելի ամենաօպտիմալ տարբերակի ընտրության փուլին։ Հաջորդիվ ակնկալվում են տարածքի գեոտեխնիկական ուսումնասիրության, հիդրավլիկ մոդելի փորձարկման և այլ թիրախային տեխնիկական ուսումնասիրությունների փուլերը։ Դրանց ավարտից հետո՝ մոտավորապես հունիս-հուլիս ամիսներին, կսկսվի ծրագրի` շրջակա միջավայրի վրա սոցիալական ազդեցության փորձաքննության փուլը, որին կհաջորդեն հանրային քննարկումները շահառու համայնքների և փորձագիտական հանրության հետ,- ասաց Եգանյանը։-Այս ամենի ավարտից հետո միայն կառավարությունը համապատասխան որոշում կընդունի՝ թույլատրե՞լ «Շնող» հէկի կառուցումը, թե՞ ոչ»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ