Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Աղոթարան

Աղոթարան
06.09.2019 | 00:07
Իցի՜վ, իցի՜վ, իցի՜վ թե`
Նավիս կայմերը Քեզ մոտ բերեին.
Դուրս գայի նավից, գիրկդ ընկնեի…
ՈՒ լայի, լայի, վայունիս միջով.
Ներսումս ժայռված ապառաժները
դեպ Քեզ հոսեին,
Ինձ ազատեիր այսքան անամոք,
անդուլ նստվածքից,
ՈՒ թևեր տայիր` ազատ թռչելու…
ճախրելու անվերջ։
Ափիս մեջ թաքնված աղոթքն ու հույսը
Իմոնց բաշխեիր:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Դիտվել է՝ 2983

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ