Փորձության այս ցուրտ առավոտներին, Հրե ծածկոցդ թող հանդա՜րտ իջնի Մեր հողի վրա, ՈՒ հոգիները բալասանելով, Օգնի, որ նորեն Կարենանք լիզել վերքերը մեր բաց, Ապաշխարության լուռ համբերանքով, Դեպ Քեզ հասնելու այդ դժվար ժամին:
2020 թ նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությունը պայմանագիր չէ:
Պատերազմը դադարեցնելու պարտավորություն է :
Այդ փաստաթուղթը ունի երկու կողմ ՝ պահանջատեր, Ադրբեջան և պարտատու՝ Հայաստան:
Եվ պատերազմը իր հեղինակությամբ դադարեցնող միջնորդ՝ Ռուսաստան:
Հայաստանն իր ստորագրությամբ պարտավորվել է կատարել այն պահանջները, որոնք պահանջում է Ադրբեջանը...