«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Աշուն

Աշուն
05.09.2024 | 18:54

Աշո՜ւն, դու գիտե՞ս՝ ես նման եմ քեզ,

Նման եմ այնպե՜ս, ասես քույրդ եմ,

Քեզ նման ես էլ խոնարհ եմ և հեզ,

Բայց և քեզ նման ձևափոխվում եմ։

Քեզ նման ես էլ գույներ եմ սիրում,

Եվ հենց քեզ նման՝ ինքս էլ պճնվում,

Ու այդ փառաշուք քողի տակ հաճախ,

Ո՜չ ոք մեր հոգու ցավը չի տեսնում։

Քեզ նման ես էլ իմ ուժի չափով

Բարիք եմ բաշխում՝ ամե՜ն - ամենքին,

Փորձում եմ լցնել շուրջս բերկրանքով,

Դարձած լույսի շող՝ վանում խավարին։

Եվ հենց քեզ նման հաճախ եմ թախծում՝

Մոռացած արդեն զարդ ու զարդարանք,

Դու անձրևում ես, իսկ ես՝ արտասվո՜ւմ.

Անգամ դրանով նման ենք իրար։

Բայց դե՛, փորձում ենք երկար չտխրել,

Ժպիտ և սե՜ր է պակասում մարդկանց,

Պայծառ թախիծը մեր հոգում պահել

Եվ երկնից մի բուռ արև բերել ցած...

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5059

Մեկնաբանություններ