-
21.06.2012|
15:15
Հանրապետությունում սպանդի ենթարկված տարեկան շուրջ 150-170 հազար խոշոր եղջերավոր անասունների կիսամշակված (աղադրված) մորթիները հանրապետական կենտրոնական անասնաբուժական լաբորատորիայում փորձաքննության ենթարկելուց (հիմնականում սիբիրախտի նկատմամբ ախտորոշվելուց) հետո արտահանվում են Թուրքիա, Իտալիա, Ռուսաստանի Դաշնություն, Պարսկաստան:
-
19.06.2012|
00:52
Հունիսի 12-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները կազմակերպեցին «Արցախ-Լոռի. տնտեսական-տեղեկատվական կամուրջներ» խորագրով շրջայց, որին մասնակցեցին ՀՀ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այցելության առաջին կանգառը եղավ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ լեռնահանքային համալիրում` Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի մերձակայքում:
-
16.06.2012|
01:52
ՀՀ պետբյուջեի և «Դար» հիմնադրամի միջոցներից ներդրված 100 միլիոն դրամի շրջանակներում Գեղարքունիքի Ծաղկունք համայնքում ընթացքի մեջ են 6 կմ ընդհանուր երկարությամբ խմելաջրի արտաքին ցանցի շինարարական աշխատանքները, որոնք սկսվել էին դեռևս անցած տարվանից:
-
15.06.2012|
00:36
ՀՀ-ում ներկայումս գործում է շուրջ 125 հեկտար տարածքով ավելի քան 1000 ջերմատնային տնտեսություն, որոնց կեսից ավելին` Արարատյան դաշտի համայնքներում: Նշված ջերմատներում մեծ մասամբ (60-65 տոկոս) աճեցվում են բանջարանոցային մշակաբույսեր (վարունգ, պոմիդոր, պղպեղ), իսկ մնացած տնտեսություններում` տարատեսակ ծաղիկներ:
-
09.06.2012|
01:20
Սեպտեմբերից Արագածոտնի մարզում կգործարկվի տարեկան 6 հազար տոննա հզորությամբ գինեհումքի վերամշակման` «Golden Grape Armas» ԲԲԸ-ը նոր գործարանը: Կառույցի շինարարությանը, որի համար ներդրվել է 6,6 մլրդ դրամ, իրականացվում է դեռևս 2010 թվականից: Նույն թվականին սարքավորումների ներկրման դիմաց կառավարությունը հետաձգել է ԱԱՀ վճարումները:
-
07.06.2012|
00:03
ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում զետեղված տեղեկության համաձայն` միայն 2011 թվականին Ադրբեջանից Հայաստան է ներկրվել 8,5 հազար դոլար մաքսային արժեքով 29,9 հազար քառակուսի մետր գորգ:
-
03.06.2012|
02:11
«Նաբուկո» նախագիծը, կարծես թե, վերջնականապես փլուզվեց` Շահ Դենիզում գազ արդյունահանող կոնսորցիումը դադարեցրեց «Նաբուկո» ընկերության միջոցով գազի փոխադրման բանակցությունները: Նախագծի գլխավոր խնդիրը Ռուսաստանի իբրև գազի հիմնական արտահանողի դիրքերի թուլացումն էր:
-
31.05.2012|
14:08
Կաթնամթերք արտադրողները, ինչպես ասում են, «допрыгались»։ ԷԿՈ և ԲԻՈ սննդամթերք արտադրողներին օրինական դաշտ բերելու նպատակով առաջիկայում լուրջ ստուգումներ են նախատեսվում սննդի, հատկապես կաթնամթերքի արտադրության ոլորտում։ Այս մասին փաստում է կառավարությանը մոտ կանգնած աղբյուրը։
-
25.05.2012|
23:33
Ձկնամթերքի իրացման ոլորտի հետ կապված ինչպիսի՞ հիմնախնդիրներ կան ՀՀ-ում: Ի՞նչ է անհրաժեշտ այսօր ճյուղի հետագա զարգացումն ընդլայնելու, նշված ձկնատեսակների արտադրությունն առավել մեծացնելու համար: Այս հարցով մենք դիմեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և տոհմային գործի վարչության ձկնաբուծության բաժնի պետ ՏԻԳՐԱՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ:
g src="thumbs/220x153/7iOpB8Txi5iL2bPpsSGEmTANFR.jpg" alt="Քեռի Սեմի խաղաղարար առաքելությունը" title="Քեռի Սեմի խաղաղարար առաքելությունը" />