Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 

Թբիլիսին պետք է միջնորդի դեր ստանձնի Երևանի և Բաքվի միջև

Թբիլիսին պետք է միջնորդի դեր ստանձնի Երևանի և Բաքվի միջև
05.04.2016 | 01:37

Վրաստանը պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնի՝ օգնելու դադարեցնել դիմակայությունը Լեռնային Ղարաբաղում՝ հայտարարել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն:
«Եթե դա հնարավոր է, մենք պետք է միջնորդի դեր ստանձնենք: Մենք այն երկրներից ենք, որ երկու երկրների հետ լավ հարաբերություններ ունի», - ասել է Կապանաձեն «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում: Վրաստանի ԶՈւ ԳՇ պետը հույս է հայտնել, որ կողմերը կանցնեն հակամարտության կարգավորման հանդարտ և խաղաղ փուլ, և ընդգծել է, որ վրացական կողմը ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող իրադարձություններին: Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով նախարար Դավիթ Բաքրաձեն համոզված է, որ հակամարտության կարգավորումը կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

Դիտվել է՝ 2710

Մեկնաբանություններ