Իրանի վրա Իսրայելի և ԱՄՆ- ի հարձակումը կպայթեցնի ոչ միայն Մեծ Մերձավոր Արևելքը՝ մեր տարածաշրջանի, ի մասնավորի, Իրանին սահմանակից Հայաստանի և Ադրբեջանի ընդգրկմամբ, այլև եթե չհանգեցնի միջուկային սպառազինության կիրառմամբ Երրորդ համաշխարհային պատերազմի, ապա առնվազն տակնուվրա կանի ողջ աշխարհը:
Իշխանությունը անցել է, բառիս բուն իմաստով, պետական ռեկետի՝ հարկերի, տուրքերի բազմապատկում, թանկացում, գործարարների հանդեպ աննախադեպ ռեպրեսիաներ: Սա մի եզակի պատճառ ունի՝ ՀՀ բյուջեն դատարկ է կամ մոտ է դատարկվելուն...
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի խոշորածավալ հարձակման հավանականությունը, թերևս, երբեք այսքան բարձր չի եղել, քան այժմ։ Իսկ դա գրեթե մեխանիկորեն ու միաժամանակ նշանակում է Ադրբեջանի հարձակում Հայաստանի վրա։
Ժողովուրդն իր ընտրությունը կատարեց Գյումրիում: Մնացած բոլոր «ծիսական պարերը» և կուլիսային պայմանավորվածություններ պարտադրելու ձգտումները ոչ այլ ինչ են, քան փորձ՝ արդարացնելու Փաշինյանի ձեռքում իշխանությունը պահելու ձեր ցանկությունը։
Գյումրիից «Պապի ընտրության» սպիտակ ծխի եռօրյա սպասումն իրականում խոսում է շատ լուրջ խնդրի մասին։ Մենք խնդիր ունենք այս և մյուս ազդակները ճիշտ հասկանալու՝ ներհայաստանյան հետագա սցենարները ճիշտ պատկերացնելու համար...
Գյումրիի ընտրությունների վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ են հիմա հնչում. բարոյական հաղթանակը ՔՊ-ի՞նն էր, որ բոլորից շատ ձայն հավաքեց, թե՞ ընդդիմությանը, որ ՔՊ-ին զրկեց միայնակ քաղաքապետ ընտրելուց: Նաև շատ է քննարկվում, թե ով ում կմիանա:
Ամեն դեպքում՝ մտահոգիչ են արդյունքները.
որքան էլ վարչական ռեսուրս օգտագործեին, որքան էլ տգետ ու անհայրենիք թուրքասերներ լինեին, 35+% չպիտի հավաքեր ՔՊ-ի թեկնածուն Գյումրիում:
Վերջին բոլոր ընտրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում թրքաֆաշիստները, օգտագործելով բոլոր հնարավոր և անհնարին ռեսուրսները (ադմինիստրատիվ, ուժային, ֆինանսական և այլ), 1/3-ից ավելի ձայն չեն կարողանում վերցնել:
Իրանի նախագահը Ադրբեջան կատարած այցի ընթացքում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, որոնց, վստահ եմ, անդրադարձ կկատարեն մեր հարգարժան իրանագետները։
Սակայն կուզեմ առնվազն մեկին անդրադառնալ, որը, ըստ իս, ուղերձ էր Ալիևին և Էրդողանին...