«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Արաբատ Միրզոև. «Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը»

Արաբատ Միրզոև. «Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը»
21.07.2023 | 22:33

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնող Թուրքիայի գործակալ (ըստ Մ.Մինասյանի) Արաբատ «Օմեգա» Միրզոևը երեկ Վիենայում զառանցում էր, թե.

«Մենք պատրաստ ենք ճանաչել Ադրբեջանի 86 600 քկմ տարածքը, որը ներառում է Լեռնային Ղարաբաղը»:

Նախ, պատմաբան Արաբատին ասեմ,որ Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը ԱՐՑԱԽ է...

Այս հակահայ մտքի հեղինակը թուրքի դեմ ծնկած մի արարած է, որը 2020 թ-ի 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020 թ-ի հոկտեմբերի 15-ին, գրառում էր անում իր ֆեյսբուքյան էջում և շատ ճիշտ ասում, որ եթե.

«Զիջեցինք Արցախը, զիջելու ենք Մեղրին ու հետո Երևանը: Պիտի կանգնենք, այլ տարբերակ չկա: Մի անգամ պիտի կանգնենք մինչև վերջ»:

Հետաքրքիր է, այս հակահայ անողնաշարը հիշու՞մ է իր այս տողերը, թե՞ մտածում է, որ գործ ունի նիկոլականների, ժեխի և փթիրի հետ, ում համար Հայաստանը և Արցախը հազարերորդական տեղում են:

Արաբա՛տ, ա՛յ այինքնասեր, որ ամոթ ունենայիր հիմա շատ վաղու՜ց հրաժարական տված կլինեիր, և ոչ թե «կմոռանայիր» այս միտքդ ու կիրականացնեիր Ադրբեջանի պատվերները, այ՛ գործակալ, որ ծառայում ես Հայաստանի թշնամիներին:

Գործակալ «Օմեգա», դու շատ ճիշտ ես, Արցախը թուրքին զիջելուց հետո, Բաքվին եք նվիրելու նաև Մեղրին՝ որպես Զանգեզուրի միջանցք, իսկ հետո էլ Երևանը...

Այսպիսինն են դավաճան Նիկոլի կադրերը՝ իր նման ստախոս, կեղծարար, մանիպուլյատոր և սեփական խոսքերից հրաժարվող:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2224

Մեկնաբանություններ