ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իր կամքն արտահայտելու

ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իր կամքն արտահայտելու
23.07.2023 | 13:34

Հայաստանում միայն մեկ առաջնային քաղաքական օրակարգ կա՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում վարչապետի պաշտոնից: Շատ պարզ պատճառով՝ նա խաբել է բոլորիս, ասել է մի բան և արել այլ բան: Ասել է, որ առանց ժողովրդի որոշման չի անի որևէ քայլ Արցախի և մեր անվտանգության հարցում, սակայն արել և շարունակում է անել: Վերջին ընտրություններին խոսք է տվել այլ բան, քան հիմա անում է, ցայսօր ՀՀ կառավարության ծրագրի Արցախին վերաբերող մասում գրված է, որ ՀՀ կառավարությունը առաջ է տանելու «անջատում հանուն փրկության» քաղաքականությունը: Սակայն ստել է: Հիմա էլ կայացնում է պետության և ազգային շահերին հակասող ինքնագլուխ որոշումներ. Ավելին, դարձել է իր իսկ ստեղծած կեղծիքների և խաբկանքների գերին, դարձել է Ալիևի գերին (մի պահ մոռանանք, որ կամավոր և դիտավորությամբ է սա արել):

Ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իր վերաբերմունքն արտահայտելու նրա այս խաբկանքների վերաբերյալ: Ինչպես ինքն էր 2018-ին ասում Սերժ Սարգսյանի վերաբերյալ, հիմա էլ ես եմ ասում իր վերաբերյալ. ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իր կամքն արտահայտելու տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, նա չի կարող ինքնագլուխ մեր անունից մեր կյանքի վրա ազդող որոշումներ կայացնել:

Ես իմ և այլ համախոհների խնդիրն եմ համարում պատեհ պահին ստեղծել ժողովրդի կամքի արտահայտման հնարավորությունը: Դա կլինի այն պահից սկսած, երբ կհրապարակվի «խաղաղության» պայմանագրի տեքստը: Եվ եթե ձախողենք ստեղծելու ժողովրդի կամքի արտահայտման հնարավորությունը, ինչը լինելու է փողոցում, կամ ժողովուրդը չօգտվի այդ հնարավորությունից և իր դիրքորոշումը չցուցադրի՝ փողոցում անհամաձայնություն հատնելով Նիկոլի կայացրած որոշումներին, ապա մենք կմտնենք տոտալ կապիտուլիացիայի շրջան: Երբ պետության կործանումը կդառնա անխուսափելի:

Որպեսզի ժողովուրդը կարողանա ճիշտ որոշում կայացնել, նա պետք է ստանա իրական տեղեկատվություն՝ առանց խաբկանքի, առանց մանիպուլյացիաների, և նա պետք է ունենա այլընտրանք այլ՝ ցայսօր հանրությանը անհայտ անհատների միջոցով իր կամքը արտահայտելու համար:

Քաղաքական դաշտում այսօր միակ առաջնային օրակարգը սա է, մնացյալ օրակարգերը, դիտավորյալ կամ միամտաբար շեղում են հանրությանը այս իրական և ճշմարիտ օրակարգից:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 14438

Մեկնաբանություններ