Հաճախ մեղքերը թողնելը և ներելը նույնացնելով՝ սկսում ենք ինքներս մեզ հանիրավի չարչարել:
«Հայր մեր»-ի թարգմանություններում երբեմն գրվում էր.
«Եվ թող մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք թողնում մեզ պարտք եղողներին»:
Բայց վերջին թարգմանության մեջ «թողնել»-ը, որ ըստ գրաբարի է, այժմ թարգմանվել է «ներիր»:
«Եվ ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտք եղողներին»:
Դիմացինի մեղքերը թողնում ենք իրեն, որ ապաշխարի, չենք դատում, չենք կապում, այլ թողնում ենք, որ ներման առողջ և օգտակար չափանիշ է, սակայն եթե ներում ենք մի անմարդկային սրիկայություն, ինչ-որ կերպ մասնակից ենք դառնում դրան, որի պատասխանը երբևէ չենք կարող տալ և ինքներս ենք պատժի տակ հայտնվում, քանի որ ապրելու ոչ արժանուն ապրել արտոնեցինք մեր անխելամիտ ներմամբ:
Պետրոսին եղբորը ներելու Քրիստոսի խրատած 7 անգամ 70-ն էլ անվերջը չէ, կրկին չափանիշ է. բայց սա ԵՂԲՈՐՆ է վերաբերվում:
Երբ չարը շատ է՝ մեր զգուշությունն ավելի մեծ պիտի լինի, որ զանցանքներն են ներում, իսկ մահացու հանցանքները՝ թողնում գործողին, որ ապաշխարի: Եվ այդ՝ ամենքիս համար է արդար ու առողջ:
Եվ խնդիրն այն է, որ Պետրոսի դեպքում եղբայրը խնդրում է․ «ապաշխարում եմ, ների՛ր»:
Բայց մեզ ավելի հաճախ ո՛չ թե խնդրում են, թե․ «ապաշխարում եմ, ներիր», այլ թե. «Քո դավանանքով պարտավոր ես ներել, ներիր, էլ ինչու խնդրեմ, ինչու խոստանամ ապաշխարել»:
Եվ մենք հաճախ անհոգորեն ներում ենք, երբ մեզ չեն էլ խնդրում, թե․ «ապաշխարում եմ, ներիր»: Այդ բանի համար էլ հաճախ ընկնում ենք խռովության որոգայթի ու դառնության մեջ: Ինչու՞ մեր ներքին խաղաղությունը կորցրեցինք:
Հայոց Դատաստանագրքերը, որ հոգևոր մեծ գիտակները կազմեցին, ամենքն էլ քրիստոնյա հանցագործի հանդեպ ապաշխարության ներմամբ են կազմվել, ներում չե՞ս խնդրում, դատաստանով է այդ արվում։ Եվ քրիստոնեական ներման չափանիշով էլ հանցագործները բանտ ու պատժի են արժանանում:
Եթե ոչ, ապա քրիստոնեությունը կարող էին վերածել «Հանցանքի բուծարանի»- թե դուք ներեք, ՀԱՆԴՈՒՐԺԵՔ, մենք այդ ներման հովանու տակ՝ ապահով հանցանքներ գործենք, ձեզ էլ մի օր կավերենք, կոչնչացնենք, կապականենք:
Այսօր այդպես են անում դրսից պիղծ օրենքներ ներդրողները, թե՝ քրիստոնյա եք չէ որ, հանդուրժեք, որպեսզի այլասերվածները ձեզ հետ մտնեն ելնեն սուրբ եկեղեցի և ոչ թե ապաշխարեն: Թե հանդուրժեք, թող այլասերված պեդոֆիլները ձեզ հավասար դասավանդեն դպրոցներում ձեր երեխաներին, համաձայն չեղա՞ք, ըստ նոր չօրենքների՝ ձեզ բանտ ու աքսոր, տուգանքներ։
Նման դեպքերում ո՛չ ներել կա, ո՛չ թողնել:
Նման դեպքերում հարկ է ըստ Հայոց Դատաստանագրքերի վարվել՝ ըստ Աստծո օրենքների, քանի որ պղծությունից չապաշխարողները դատապարտված են ՄԱՐՄՆԻ ՄԱՀՎԱՆ, որ գուցե հոգի փրկվի և այլոց էլ չվարակեն:
Մահացու մեղքերը հանցավորին թողնելով, հնարավորություն է, որ հանցագործը ապաշխարի, ապա թե ոչ՝ Աստծո օրենքներով թող իր մահվան դատապարտությունն ստանա:
Այսինքն, ներել, երբ խնդրում են` «ներիր, ապաշխարում եմ», թողնել՝ թողնելին, ոչ մահացու հանցանքները, իսկ եկեղեցու սրբությանն ու ժողովրդին վտանգ դարձողներին՝ հանձնել Աստծո օրենքներով Հայոց Տիեզերսկսն Դատաստանագրքերի որոշմանը: Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի Դատաստանագրքերը ինքս եմ փոխադրել. դրանք ողջ մարդկությանն արժան արժեքներ են, Աստվածաշնչի որդիներ, որ և արդար և երիցս օգտակար է՝ ազնվությամբ գործադրենք:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ