2009 թվականին նկարահանված ամերիկյան «Կամավորները» ֆիլմում պատմվում է, թե ԱՄՆ-ում ինչպես են ուղեկցում զոհված զինվորի աճյունը իր հայրենի քաղաքում հուղարկավորման համար:
Բանակը, սովորական մարդիկ, պետության և տեղական մարմինների ներկայացուցիչները արարողակարգային ինչպիսի պատվի են արժանացնում՝ գիտակցմամբ, որ զինվորը զոհվել է հանուն հայրենիքի, հանուն իրենցից յուրաքանչյուրի այսօրվա և վաղվա օրվա:
Զուգահեռ անցկացնելով մեր իրականության հետ, ակամայից
մտաբերում ես՝ «ազգային հերոսը հարկ վճարողն է» ամոթալի, կեղծ օրակարգը, գաղափարախոսությունը:
Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք՝ օր-օրի, այսպես՝ չի կարող շարունակվել ...
Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ