Երևան:
Գարեգին Նժդեհի անվան հրապարակ:
Ժամը 17:00:
Մինչև 1982 թվականը Սարատովի մարզի Էնգելսկ քաղաքի Ուրիցկու անվան գործարանում արտադրված այս տրոլեյբուսը կանգնել է Գարեգին Նժդեհի անվան հրապարակի և Գարեգին Նժդեհի անվան փողոցի հատման ամենաերթևեկելի հատվածում:
Վարորդը միացրել է վթարային լույսերը և դուրս եկել տրոլեյբուսից: Ողջամիտ կասկած կա, որ տրոլեյբուսն անսարք է, իսկ վարորդն այլևս չի վերադառնա:
Եվ, ուրեմն, եկեք խմենք ՀՀ, կներեք, ԽՍՀՄ հարկատուների, Երևանի նորացված տրանսպորտի և Ավինյան Տիգրանի կենացը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ