ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Ղարաբաղը պետք է Թուրքիային

Ղարաբաղը պետք է Թուրքիային
23.03.2025 | 08:32

Եվ դա հաստատվեց:

Եթե թուրքիան անընդհատ չմիջամտեր Ադրբեջանի արտաքին քաղաքականությանը Ղարաբաղի հարցում, չէին լինի ո'չ ղարաբաղյան հակամարտությունը, ո'չ պատերազմը, ո'չ էլ դիվանագիտական այս խարդավանքները.
նախ՝Ադրբեջանը չէր սկսի ռազմական գործողություններ, որովհետև անցյալ դարի 90-ականներին տնտեսապես, քաղաքականապես և ռազմականապես՝ ռազմական փորձագետներ չունենալով, պատրաստ չէր պատերազմի:
Հակամարտության սկզբում նրան աջակցում էր Մոսկվան` Սովետը փլուզումից փրկելու ակնկալիքով: Բայց երբ փլուզվեց սովետական կայսրությունը, սովետական բանակը հետ կանչվեց Մոսկվայի կողմից, և հայկական գրեթե անզեն ինքնապաշտպանական ջոկատները հայտնվեցին ռուսների թողած զենքերով լավ զինված ադրբեջանական բանակի առաջ:
Ճիշտ այդպես եղավ 1917 թ. Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ, երբ ռուսական բանակը Արևմտյան Հայաստանում ինքնապաշտպանության ելած հայերին մենակ թողեց թուրքական կանոնավոր բանակի դեմ – հանդիման:
Մնալով առանց ռուսների աջակցության` Ադրբեջանի ռազմական ուժերը սկսեցին պարտվել: Ադրբեջանական իշխանությունները հենց առաջին պարտությունից կդադարեցնեին պատերազմը, եթե նրանց ռազմական, քաղաքական, դիվանագիտական և բարոյական օգնություն չցուցաբերեր Թուրքիան:
Քառամյա պատերազմը և քսաներկուամյա թուրքական աջակցությունը Ադրբեջանին դիվանագիտական, տեղեկատվական պատերազմներում, և զինադադարի անօրինական խախտումներն ապացուցում են, որ Ղարաբաղն ավելի շատ պետք է Թուրքիային, քան Ադրբեջանին. այս պատերազմը շատ թանկ արժեցավ Ադրբեջանին, մի բան, որ ինքնակամ ոչ մի պետություն չի գնա այդպիսի տնտեսական ինքնակործանման: Ադրբեջանին ինքնակործանում կբերի նաև ներքին՝ բնիկ ժողովուրդների ազգային զարթոնքը, որը վաղ թե ուշ կբերի Ադրբեջանի մասնատման, դա ևս ձեռնտու է Թուրքիային՝ «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը լիովին ուժի մեջ կմտնի. Թուրքիան վաղուց է ձգտում տիրել Բաքվի նավթին:

Ադրբեջան պետությունը հիմնվել է բնիկ ժողովուրդների հայրենիքի տարածքների վրա՝ զրկելով նրանց և՛ հայրենիքից ու պետականություն ունենալու ազգերի իրավունքից, այլև նրանց ազգային ինքնությունից, սա ևս ցեղասպանական հանցագործության դրսևուրում է:
Իսկ Ադրբեջանի հանրապետության տնտեսական անկումն ակնհայտ է և պայմանավորված չէ միայն նավթի գնի անկումով կամ տատանումներով:
Ադրբեջանում կան որոշակի ուժեր, որ դա գիտակցում են:
Ադրբեջանի մասնատման բանալին ներսում է․ դա բնիկ ժողովուրդների ինքնորոշումն է, և այդ հարցում նրանց պետք է օգնեն նախ Հայաստանը, ապա Իրանն ու Ռուսաստանը:
Մնում է, որ մեր քաղաքական շրջանակները դա հասկական:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս
20.11..2016 թ.

Հ.Գ.

Ահա այսպիսի վերլուծություն՝ արված 2016 թվին, որը ուժի մեջ է և այսօր․ տարածաշրջանի պետությունները՝ Ռուսաստանը և Իրանը, ցավոք չհասկացան այդ ծրագրի ո՛չ քաղաքական, ո՛չ ռազմական, ո՛չ տնտեսական՝ հիմնականում էներգետիկ օգուտը, որ կարող էր բերել այդ պետության մասնատումը: Այս մասին գրել եմ նաև իմ հոդվածներում՝մանրամասն պարզաբանելով այդ շահը: Իսկ Հայաստանը պետք է այդ պետություններին պարզապես «համոզեր, գլխի գցեր», և մենք ոչ միայն այս դաժան պատերազմն ու պարտությունը չէինք ունենա, այլև 90-ականների և 25 տարվա ո՛չ պատերազմ,ո՛չ խաղաղություն քաղաքական և տնտեսական հյուծող վիճակը:
Հիմա էլ ուշ չէ:

Դիտվել է՝ 7746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ