ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն զգուշացրել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի ՈՒկրաինայում պատերազմը կարգավորելու միջնորդական ջանքերից, եթե Մոսկվան և Կիևը չներկայացնեն կոնկրետ առաջարկներ։ «Եթե առաջընթաց չլինի, մենք կհրաժարվենք այս գործընթացում միջնորդի մեր դերից»,- շեշտել է Ռուբիոն։               
 

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն արգելակում է Հայաստանի տնտեսական աճը` ՀՆԱ-ի աճը

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունն արգելակում է Հայաստանի տնտեսական աճը` ՀՆԱ-ի աճը
29.04.2025 | 17:15

Յուրաքանչյուր օր դեսպանությունում, հիմնականում ՀՀ քաղաքացիներից կազմված, հերթ են գոյանում:

Ընդ որում, դեսպանությունում հերթերը տարբեր պատճառներով են:

Սկզբում վիզա ստանալու նպատակով, քաղաքացիները «հարցազրույցի» համար հերթ են կանգնում: Այնուհետև, մեկ այլ օր, նույն քաղաքացիները հերթ են կանգնում «պատասխանի համար»: Քանի որ քաղաքացիների մի մասը բողոքարկում է «պատասխանը», ապա ստիպված ևս մեկ անգամ հերթ է կանգնում բողոքարկման համար: Հետո հերթ են կանգնում «պատասխանի» բողոքարկման «պատասխանը» ստանալու համար:

Միջինում Հայաստանում Գերմանիայի դեսպանության տարբեր հերթերում օրական ներգրավված են շուրջ 200, ամսական` 4500-5000 քաղաքացի: Պետք է նշեմ, որ դեսպանություն դիմող քաղաքացիներից գրեթե բոլորն աշխատանքից տեղեկանք են բերում, հետևաբար` աշխատող են: 1 անձը հերթում ծախսում է միջինում 1 ժամ: Այսինքն, 4500-5000 աշխատող քաղաքացի օրական 1 ժամ չեն աշխատում, այլ կերպ ասած` տնտեսական աճ չեն ապահովում:

Ակամա հիշեցի Փաշինյան Նիկոլին (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան): Ժամանակին վերջինս արդարացված համարեց Ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատման որոշումը, ասելով, որ «առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանալ աշխատանքի և կոնկրետ արդյունքների վրա»:

Սխալ էր Փաշինյան Նիկոլը, քանզի Ամանորյա «աշխատանքային» օրերի փոխարեն քաղաքացիները «ոչ աշխատանքային» ժամեր և օրեր են անցկացնում Հայաստանում Գերմանիայի դեսպանության կազմակերպված հերթերում, արգելակելով Հայաստանի տնտեսական աճը` ՀՆԱ-ի աճը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 597

Մեկնաբանություններ