Մենք խիստ կարիք ունենք արթնանալու լեթարգիական քնից և հասկանալու, որ մեր մանկապարտեզային թոթովանքները ապրելու ու երկիր ունենալու մասին իրականության հետ ընդհանրապես աղերսներ չունեն:
Իսկապես ապրել ուզեցողն ու կարողացողը աչքերը կբացի ու կփորձի հասկանալ, թե ուրիշ ապրողները ինչ են անում դրա համար և, պարզապես, դրա հակառակը չանել:
Առաջին հայացքից պարզ թվացող այդ բանն էլ, բանից պարզվում է, որոշ պայմաններում շատ բարդ է՝ անհնարինության աստիճանի:
Դա էլ լինում է այն դեպքում, երբ հասարակության մեջ շատերն են ունենում անհասկանալի ու անհիմն ամբիցիաներ, և քանի որ ամբիցիաների փոխազդեցության հանրահաշիվը շատ բարդ է, ապա վերջում էլ պարզվոմ է, որ այդ պատճառով հավասարակշռությունից դուրս եկած հասարակությունն ի վիճակի չէ ինքնանպաստ որոշումներ կայացնել ու դրանք իրականացնել:
Արդյունքում էլ լինում է այն, ինչն արդեն եղել է մեզ հետ, և որն էլ կարելի է տեսնել նույնիսկ անզեն աչքերով:
Պավել Բարսեղյան