«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 
  • Օր 5-րդ

    Օր 5-րդ

    07.03.2025| 11:17
    Այսօրվա աղոթքս Պահքի շրջանում հարևանին է նվիրվում: Երբ Քովիդի շրջանը սկսվեց, մեր հարկի Ռաֆիկենք ամեն օր մուտքի մոտ խունկ էին վառում ու բոլորիս համար աղոթում։ Ո՛չ մեր հարկում, ո՛չ մեր շենքում ոչ մեկը կորոնայից չմահացավ։
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.03.2025| 00:01
    Քեզ երկիր պագանելով, Տէր Աստուա՛ծ մեր, գոհանամք զՔէն յաղագս խաղաղութեամբ անցուցանելոյ ի մէնջ զերկարութիւն տուընջեանս: Տո՛ւր մեզ, Տէ՛ր, աղաչեմք զՔեզ, զերեկս եւ զառաջիկայ գիշերս առանց մեղաց եւ առանց գայթակղութեան անցուցանել. հաստատուն կալ եւ մնալ ի հաւատ, ի յոյս, ի սէր եւ ի պատուիրանապահութեան Քո՝ խնդրելով զխաղաղութիւն ամենայն աշխարհի, եւ Եկեղեցւոյ Քում սրբոյ զհաստատութիւն, եւ անձանց մերոց զփրկութիւն: Որպէս զի ընդունելով ի Քէն զհայցուածս մեր՝ եւ զմեծ վայելչական փառաբանութիւն միշտ ի բարձունս առաքեսցուք ամենազօր տէրութեանդ, Քրիստոս Աստուա՛ծ մեր, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
  • Խոնարհություն

    Խոնարհություն

    06.03.2025| 13:52
    «Այս առակն էլ ասաց ոմանց, որոնք իրենք իրենցով պարծենում էին, թե արդար են, և արհամարհում էին ուրիշ շատերին։ «Երկու մարդ տաճար ելան աղոթքի կանգնելու. մեկը՝ փարիսեցի, մյուսը՝ մաքսավոր։ Փարիսեցին կանգնած էր մեկուսի և ինքն իրեն այս աղոթքն էր ասում. “Աստվա՛ծ իմ, շնորհակալ եմ քեզնից, որ ես նման չեմ ուրիշ մարդկանց, ինչպես հափշտակողները, անիրավներն ու շնացողները, և կամ ինչպես այս մաքսավորը։ Այլ շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում և տասանորդ եմ տալիս իմ ամբողջ եկամտից”։ Իսկ մաքսավորը կանգնած էր մեկուսի և չէր իսկ կամենում իր աչքերը երկինք բարձրացնել, այլ ծեծում էր կուրծքը և ասում. “Աստվա՛ծ, ների՛ր ինձ՝ մեղավորիս”։ Ասում եմ ձեզ, սա՛ իջավ իր տունը արդարացած և ոչ թե մյուսը. որովհետև, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի»։ (Ղուկաս 18:9-14)
  • Օր 4-րդ

    Օր 4-րդ

    06.03.2025| 11:11
    Պահքի այս օրը ես աղոթում եմ ընկերներիս համար։ Տե՛ր, զորությունդ սփռիր անաչառությամբ ընկերություն անող շրջապատիս վրա։ Թող անարատ ու մաքուր մղմամբ շարունակվի հին ու նոր ընկերություն
  • Աղոթարան

    Աղոթարան

    06.03.2025| 00:01
    Տեր, մի՛ դարձրու Քո երեսը ինձանից, Բարերար Տեր աղաչում եմ Քեզ, ինձ օգնական եղի՛ր:
  • Օր 3-րդ

    Օր 3-րդ

    05.03.2025| 10:38
    Պահքի երրորդ օրը աղոթքս նվիրում եմ մեր եղբայրներին և քույրերին։
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.03.2025| 00:01
    Անկեալ առաջի Քո, բարերար եւ բազումողո՛րմ Աստուած, աղաչեմք ամենայն սրտիւք մերովք եւ խնդրեմք զգթութիւն ի Քէն, որպէս խոստացար ծառայից Քոց եւ ասացեր. «Զամենայն, զոր ինչ խնդրիցէք հաւատով յանուն Որդւոյ ի Հօրէ, տացի ձեզ»:
  • Օր 2-րդ

    Օր 2-րդ

    04.03.2025| 11:46
    Հավատացյալ լինես, թե ոչ, ծնողի համար միշտ աղոթիր։ Պահքի այս շրջանում, ես իմ աղոթքն եմ անում, որ նվիրելու եմ ամեն անգամ մի մարդու, մարդկանց, կամ երևույթներին։ Այս աշխարհում ամենահարազատ էակը ծնողն է, ով կյանք է նվիրում, ապրում ու ուրախանում զավակով։
  • Աղոթարան

    Աղոթարան

    04.03.2025| 00:01
    Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, Դու՛ ես իմ պահապանը, ես Քո ձեռքում եմ։ Դու՛ գիտես իմ լավն ու վատը, օգնի՛ր ինձ, մի՛ թող, որ մեղանչեմ, որովհետև ես կմոլորվեմ չարի կողմից։
  • Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ  ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ

    Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ

    03.03.2025| 13:52
    Սիրելիներ, Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան, որը աղոթքի, ինքնաքննության, զղջումի ու ապաշխարության ճանապարհով առաջնորդելու է մեզ դեպի մարդեղացյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության խնդություն։