«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Անանցնելի սահմանից անդին, կամ՝ ինչո՞ւ են «ջնջոցները» հարձակվում հիմքերի վրա

Անանցնելի սահմանից անդին, կամ՝ ինչո՞ւ են «ջնջոցները» հարձակվում հիմքերի վրա
13.04.2026 | 21:26

Անկախ քաղաքական հայացքներից կամ առաջին նախագահի հանդեպ ունեցած վերաբերմունքից՝ կա մի անանցնելի սահման, որից անդին ավարտվում է քաղաքականությունը, և սկսվում է բացահայտ լամուկությունը։

Եթե արձակագիր Լևոն Ջավախյանն իր վերջին հարցազրույցում փաստում էր «ոմն» վիրուսի հագուստի ու էության անհամատեղելիությունը՝ բացահայտելով այն խորքային ճշմարտությունը, որ ներքին դատարկությունը հնարավոր չէ լրացնել պետականության ոչ մի արտաքին «ատրիբուտով», ապա Ռուբեն Ռուբինյան կոչվածի Reels-ը դիտելիս ստիպված ես խմբագրել գրողին. սրանց պարագայում խնդիրն այլևս «հագուկապը» կամ «սազել-չսազելը» չէ, սրանց մոտ անգամ մարդկային կերպարանքն է կասկածի տակ։

Երբ ներսդ ջնջոց է, ոչ միայն պետական այր չես դառնում, այլև դադարում ես մարդ լինելուց՝ վերածվելով սեփական տիրոջ լպիրշության կատարածուի։

Ճիշտ հարցադրում է՝ ի՞նչ է պատահել։

Նիկոլիզմի բարոյական աղբանոցում հերթական «զարթոնքն» է. այս անգամ բեմահարթակ է դուրս եկել մի կերպար, որի քաղաքական ողջ կշիռը տեղավորվում է օտարի դռներին սպասարկուի դերում։ Սույն սուբյեկտը, որն առավել հայտնի է որպես Քըլըչի ջնջոց, հանդգնել է «ոտքեր սրբելու» և «թավալ գալու» փողոցային բառապաշարով խոսել ՀՀ հիմնադիր նախագահի մասին։

Երբ քաղաքական աղբանոցի թափոնները սկսում են դասեր տալ պետականության հիմնադիրներին, նշանակում է՝ մեր երկրում բարոյական անկումը ոչ միայն հասել է հատակին, այլև ծակել է այն ու իջել խորխորատ։

ԱԺ փոխխոսնակ աշխատող սուբյեկտը՝ Քըլըչի հայտնի ջնջոցն ու նիկոլիզմի հավատարիմ լամուկը, հերթական անգամ ցուցադրեց իր տեսակի լկտիությունն ու կեղտը։

Համոզվեք ինքներդ․

«Հատկանշական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը թավալ էկավ օլիգարխների ոտքերի տակ, խնդրելով իրեն վերցնել իրենց մոտ։

Եվ օլիգարխները ոտքները սրբեցին իր վրա։

Սա վիրավորանք չի, սա քաղաքական գնահատական ա։ Սա շատ հատկանշական է, որովհետև մարդ, որ դավաճանում է իր սկզբունքներին, իր վրա ոտքները միշտ սրբելու են։ Եվ սա պետք է դաս լինի քաղաքական դաշտում բոլոր գործողների համար»։

Եզրահանգու՞մը։

Ականատաեսն եք ոչ թե վարվող քաղաքականության, այլ վնասատուների վազվզոցի պետականության փլատակների վրա։ Սա, որի միակ «քաշային կարգը» սեփական երկրի շահերը թրքական սակարկությունների սեղանին դնելն է, հանդգնել է խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի վրա «ոտքեր սրբելու» մասին։

Ինչպիսի՜ հեգնանք. մի էակ, որի վրա ոտքերն է սրբում ողջ Անկարան ու Բաքուն, փորձում է պատմություն խմբագրել։ Բայց սա զարմանալի չէ. գործ ունենք մի տեսակի հետ, որի համար գոյություն չունի ո՛չ տարիք, ո՛չ վաստակ, ո՛չ էլ տարրական բարոյականություն։ Սրանք այն «շնիկներն» են, որոնք ընդամենը կրկնում են իրենց տիրոջ տված տոնայնությունը։ Հիշենք՝ ժամանակին Աննա Հակոբյանն էր առաջին նախագահին անվանում «մեռելի զդաչի», իսկ Նիկոլն ինքը լպիրշաբար հեգնում էր Կաթողիկոսին, թե արի առնանդամս ցույց տամ՝ ճշտիր թլփատված եմ, թե՞ ոչ։ Այսօրվա ռուբինյանական հաչոցը այդ նույն թրքացած շղթայի հերթական օղակն է։

Նիկոլոիդների այս ոհմակը՝ կին թե տղամարդ, վաղուց կորցրել է մարդկային կերպարանքը։ Սրանք չունեն ո՛չ տարիքի զգացողություն, ո՛չ վաստակի հանդեպ հարգանք, ո՛չ էլ տարրական ամոթ։ Սրանք այն նույն տեսակն են, որոնք Արցախի կորուստը հրամցնում են որպես «փրկություն», իսկ Կաթողիկոսի հետ խոսում են փողոցային խուժանի լեզվով։ Սրանք այն «բիձուկներն» ու «լամուկներն» են, որոնք քանդում են ամեն ինչ՝ սկսած պետական սահմաններից։

Քննադատել կարելի է ցանկացածին, բայց պոռոտախոս լկտիությունը տկարների ու բարոյական թափոնների միակ զենքն է։ Երբ քաղաքական ջնջոցը բերանն է առնում «սկզբունք» բառը, դա հավասարազոր է սրբապղծության։ Ի՞նչ սկզբունք, ի՞նչ բարոյականություն... սրանց սկզբունքը սեփական ստորությունը թաքցնելու համար ամեն ինչ հողին հավասարեցնելն է։

Սրանք քանդում ու հողին են հավասարեցնում ամեն ինչ՝ նախկին մտերմություն, հարգանք, պատմական հիշողություն։ Սրանց նպատակն է սեփական մանրությունն ու ստորությունը թաքցնել՝ նսեմացնելով այն ամենը, ինչն իրենցից բարձր է։

Բայց պատմությունը դաժան է լինելու. ջնջոցի ճակատագիրը միշտ էլ աղբանոցն է։ Իսկ այն թույնը, որն այսօր ժայթքում է սրանց երախներից, ընդամենը փաստում է մեկ բան. նիկոլիզմը պետականության վերջին արարն է, որտեղ ամեն մի լամուկ իրեն կարող է պատկերացնել դատավորի դերում։

Հիշե՛ք՝ ջնջոցի վրա ոտքեր սրբում են բոլորը, իսկ Տեր-Պետրոսյանի նման արմատները միշտ մնում են հողի մեջ՝ անսասան ու կենսատու։

Դուք ընդամենը պատմության հողմերին հանդիման ելած փոշի եք, որը նույնքան արագ կցրվի, որքան հայտնվել է մեր պետականության փլատակների վրա։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ