Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մեկնարկել է լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը

Մեկնարկել է լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը
04.10.2012 | 16:17

Երևանում մեկնարկել է Լրագրողների 6-րդ համահայկական համաժողովը` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով: Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր առավոտյան` ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մասնաշենքում:

Համաժողովի մասնակիցներին ուղերձ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, հնչել է Ամենայն Հայոց Գարեգին Բ-ի, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա-ի, Տեր Ներսես Պետրոս ԺԹ կաթողիկոսների օրհնության խոսքը:
Նշենք, որ համաժողովին մասնակցում են Հայաստանի և սփյուռքի լրատվամիջոցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, օտարերկրյա ԶԼՄ-ներում աշխատող հայ լրագրողներ: Համաժողովի ընթացքում կկայանա ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպած «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» Սփյուռքի լրատվամիջոցների մրցանակաբաշխությունը:
Համաժողովը կշարունակվի մինչև հոկտեմբերի 6-ը:

Արմինե ՍԱՐԳԱՅԱՆ

Դիտվել է՝ 7345

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ