Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ձեր ասածը լո՞ւրջ է

Ձեր ասածը լո՞ւրջ է
11.10.2012 | 16:00

«Բոլորը մտածում են` ո՞նց անենք, որ էս արտաքին կառավարման պայմաններում մի քիչ մեր գործերին մենք էլ խառնվենք»,-այսօր Իրատես de facto» ակումբում նշեց քաղաքական գործիչ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ` ասածը «համեմելով» օրինակով: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը վերջերս հարցազրույցներից մեկում նշել է, թե Հայաստանում պիտի ստեղծվի գիտելիքահեն տնտեսություն: «Բայց դեսպանը պիտի տեսներ տասը օր առաջվա մի նյութ, որ ադմինիստրացիան (կառավարություն չէի ասի), որը ԱՄՆ-ի թելադրանքով է առաջ շաժվում, որոշել է փակել Ապարանի ֆիզմաթ դպրոցը: Մի կողմից գիտելիքահեն տնտեսությունից են խոսում, մյուս կողմից դպրոց է փակվում: Կամ ԱՄՆ-ի դեսպանությունը թերացել է, կամ էլ ընտրությունների նախօրյակին պոպուլիստական հայտարարություններ է անում: Եթե կարողանանք այնպիսի հարաբերություններ կառուցել Միացյալ Նահանգների հետ, որ նպաստեն այդպիսի տեղնոլոգիաների զարգացմանը, ամեն շրջանում ֆիզմաթ դպրոցներ կունենանք», -փաստում է քաղաքական գործիչը և որպես մանկավարժական երկար տարիների փորձ ունեցող մարդ արձանագրում, որ մեր երեխաների ֆիզմաթ ունակությունները շատ բարձր են, և միջին դասարանի երեխաների 80 տոկոսը կարող է լինել միջին և ավելի բարձր կարգի ծրագրավորող, ինչն այսօրվա աշխարհում նշանակում է 4-5 հազար դոլար աշխատավարձ: «Պարզ հաշվարկով կհասկանաք, թե ինչ է նշանակում այդպիսի տնտեսությունը»,-ընդգծում է Մանուչարյանը` շեշտելով, որ հայ հասարակությունը նման պարագայում պիտի հարցեր բարձրացնի` ձեր ասածը լո՞ւրջ է, դուք իրոք ցանկանո՞ւմ եք նման բան անել, որպեսզի այդ բնագավառը զարգանա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4841

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ