Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բագրատյանի «սոցն» ու «բոցը»

Բագրատյանի «սոցն» ու «բոցը»
24.01.2013 | 17:25

«Պարոն Բագրատյան, երբ Դուք այսօր բարձրաձայնում եք տնտեսական ինչ-որ ծրագիր, երբ հաշվել եք, որ բյուջեում էս ինչ սոցով կարելի է էնինչ բոցը փակել, դա զուտ տնտեսագիտական հեփինինգ է, դիալոգ: Բագրատյանի ծրագիրը բյուջեի ֆինանսական սեփական հաշվարկն է: Էդ որ էդքան հեշտ էր թվերն իրար հետ խառնելը, բա ո՞նց մինչև 97 թվականը Ձեր կառավարման օրոք ձու չէինք ուտում: Որովհետև Դուք, որպես դիետոլոգ, ասում էիք՝ ձուն վնաս ա: Լույսի երես չէինք տեսնում, ծառերն էինք «ուտում», ակադեմիկոսները քարտով կանաչ հաց էին ուտում: Բա ինչո՞ւ չէիք անում, որ միանգամից բարգավաճ ապրեինք»,-նախագահի թեկնածուներից Հրանտ Բագրատյանի վերաբերյալ «Իրատես de facto» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց Արմեն Մազմանյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2884

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ