Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մեկդարյա կարպետն ու «Հայկական դրախտը»՝ Գորիսում

Մեկդարյա կարպետն ու «Հայկական դրախտը»՝ Գորիսում
07.07.2018 | 23:55

ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գորիսում ArtExspo ծրագրի շրջանակում բացվել են ծրագրին մասնակից ԱՊՀ երկրները, ինչպես նաև հայաստանյան տարբեր տարածաշրջանները ներկայացնող տաղավարներ։ Մոլդովական շապիկից մինչև ղրղզական գլխարկ ու հայկական տիկնիկներ: Տեսականին բազմազան է:

ՈՒշագրավ էր նաև «Տերյան» մշակութային կենտրոնի տաղավարը։ Կենտրոնի
աշխատակից Անի Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ներկայացնում են «Տերյան» մշակութային կենտրոնի պատրաստած ձեռագործ իրերը՝ փոքր-ինչ ոճավորված՝ ասեղնագործ տարազներ, ավանդական տիկնիկներ, շարֆեր՝ հայկական գորգերի զարդանախշերով, սալիկներ, որոնք պատկերում են «Խորհրդավոր ընթրիքը»՝ մանրանկարչության տեխնիկայով։
Արմինե Պառավյանը հավելեց, որ շարֆերը Սյունիք- Արցախ շրջանի զարդանախշերով են, ներկայացնում են նաև 101 տարվա հնությամբ Գորիսի կարպետ, որը բավական արժեքավոր է:


Քիչ այն կողմ՝ «Հայկական դրախտն» էր, դրախտի ներկայացուցիչ Մերի Գրիգորյանն ասաց, որ քարի ծաղիկներ են ներկայացնում, ավելի ուշ դրանք նվիրելու են «Էքսպոյի» մասնակիցներին, որ դրախտի իրենց մասնիկը տուն տանեն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ