Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Թատերականի ուսանողները պահանջում են ինստիտուտի ղեկավարների հրաժարականը

Թատերականի ուսանողները պահանջում են ինստիտուտի ղեկավարների հրաժարականը
19.09.2018 | 13:58

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները դասադուլ ու բողոքի ակցիա են անում բուհի մոտ՝ պահանջելով ինստիտուտի ղեկավար կազմի հրաժարականը: Պատճառը բուհում հայտնաբերված չարաշահումներն են, որոնց մասին ոստիկանությունը տեսանյութ էր հրապարակել: Ուսանողների խոսքով՝ իրենք բուհում կատարվող չարաշահումների մասին վաղուց կասկածներ ունեին: Բուհի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, նրանց խոսքով, երեկ որևէ հստակ պատասխան չի տվել իրենց, ասել է, որ նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:


Ոստիկանությունը բացահայտել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012-ից, օգտագործելով պաշտոնական դիրքը, շահադիտական դրդումով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար:

Դիտվել է՝ 2883

Մեկնաբանություններ