Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Կինոյի փոխարեն` կինո

Կինոյի փոխարեն`  կինո
15.02.2019 | 01:47

Ինչու՞ են հացադուլ անում ռեժիսորները: Մշակույթի նախարության դիմաց ծայրահեղ այս քայլով բողոքի ձայն բարձրացրեց նախ Արամ Շահբազյանը, հիմա էլ, արդեն երկրորդ անգամ, Հովհաննես Գալստյանը: Մեր հանրությունը, կամ նրա մի զգալի մասը, գոնե առիթ է ունենում անուններ լսելու: Ի դեպ, լավ ռեժիսորների անուններ: Նրանց նախորդ ֆիլմերը չի տեսել, նորերն էլ օդից են կախված: Հին կարգերից ժառանգություն ստացած խնդիրների կծիկը չի քանդվում: Այն, որ Հովհաննես Գալստյանը հացադուլ է արել, ու դա գոնե զգայական դաշտում բողոքի ալիք է բարձրացրել, միանշանակ է: Առաջին հացադուլը ռեժիսորը դադարեցրեց մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի միջնորդությամբ, բայց դեպքերն ընթացան ոչ սպասվածի կամ խոստացածի պես, և ռեժիսորը որոշեց կրկնել հացադուլն ու գնալ մինչև վերջ: Առանց այն էլ խճճված «զուգահեռներից», կինոկենտրոն-ռեժիսոր բանավեճից շատ բան հասկանալի չէ: Հիմա էլ նոր վկայություններ են երևան գալիս` ձայնագրությունների տեսքով, թեև կծիկը դարձյալ չի քանդվում, մենք էլ դժվարանում ենք հասկանալ` ով է ճիշտ, ով սխալ: Հիմա ի՞նչ սցենարի սպասենք. համապատասխան մարմինները կընդառաջե՞ն ռեժիսորին, կփորձե՞ն համաձայնության գալ, թե՞ չեն զիջի դիրքերը, ու կունենանք տխուր ավարտ: Կինոյի փոխարեն` կինո: Ահա այն, ինչ մատուցվում է հանրությանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարը՝ Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 2569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ