Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Թուրքիան ռուսական «С-400»-ը ամերիկյան «Patriot»-ով չի փոխարինի

Թուրքիան ռուսական «С-400»-ը ամերիկյան «Patriot»-ով չի փոխարինի
16.02.2019 | 19:15

Չնայած ԱՄՆ-ի կողմից հնչող քննադատություն-սպառնալիքներին` Թուրքիան չի հրաժարվի ռուսական «С-400» զենիթա-հրթիռային համակարգերից: Այս մասին հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Ռուաստանի հետ «С-400» համակարգերի ձեռքբերման մասով մենք արդեն պայմանագիր ենք կնքել: Հետքայլի մասին խոսք անգամ լինել չի կարող»,- Էրդողանի խոսքերն է մեջբերել թուրքական Hurriyet պարբերականը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ն ռուսական զենիթա-հրթիռային «С-400» համակարգերի համար այլընտրանք էր առաջարկել Թուրքիային: Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, այդ թվում՝ Իտալիան ու Ֆրանսիան, պատրաստ են Անկարային հակաօդային պաշտպանության «SAMP/T» համակարգեր տրամադրել:


Հիշեցնեք նաև, որ ԱՄՆ-ն էլ իր հերթին էր հայտարարել, որ Թուրքիային «Patriot» զենիթային համակարգեր այլևս չի տրամադրի, եթե վերջինս Ռուսաստանից «С-400» համակարգեր գնի:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ