Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը հիշատակի օր հռչակելու մասին որոշումը

Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը հիշատակի օր հռչակելու մասին որոշումը
11.04.2019 | 18:41

Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր կլինի: Այս մասին հրամանագիր է ստորագրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ի հիշատակ 1915-ի հայերի ցեղասպանության` ապրիլի 24-ը սահմանել հիշատակի օր։ Ամեն տարվա այդ օրը Փարիզում արարողություն անկացնել: Նմանատիպ արարողություններ կարող են կազմակերպել յուրաքանչյուր դեպարտամենտում՝ համայնքային ղեկավարության նախաձեռնությամբ։ Որոշման կատարման համար պատասխանատու է Ֆրանսիայի վարչապետը»,- ասված է հրամանագրի մեջ։


Նշենք, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ճաշի ժամանակ Էմանուել Մակրոնն իր ելույթում ասել էր, որ Ֆրանսիան այն երկիրն է, որը գիտի` ինչպես նայել պատմությանը. «Մենք առաջիններից էինք, որ դատապարտեցինք 1915 -ի հայ ժողովրդի ցեղասպանությունը, իսկ 2001-ին երկար պայքարից հետո օրենքով ճանաչեցինք այն»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ