Սպիտակ տունը նախատեսում է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հնարավոր եռակողմ հանդիպում Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որպես տասնամյակներ տևած պատերազմին վերջ դնելու բանակցությունների հաջորդ քայլ՝ գրում է Politico-ն՝ հղում անելով Դոնալդ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին:               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 106424

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 106424
08.11.2020 | 17:58

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2175 -ով՝ հասնելով 106424-ի, գրանցվել է մահվան 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 921-ով և հասել 64179-ի, իրականացվել է 4790 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 438816-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 1964-ի: Բուժվում է 40281 մարդ:

Դիտվել է՝ 2930

Մեկնաբանություններ