Անհայտություն,
տար ինձ անապատներդ,
որտեղից բուրգերը չեն հեռանում՝
իբրև զառամյալներ,
ուր ստվերներ չկան ժանեկազարդ,
և չկան միջանցիկ քամիներ՝
արծաթե բուրվառները հագած:
Ի՞նչ ենք թողնելու մեր զավակներին․
անդամահատված մի նոր պատմությու՞ն,
թե՞ հին պատմության նոր կրկնություն,
թե՞ օտարների գրպանում դրված՝
մաս-մաս վաճառվող մի նոր խեղճություն,
նոր անտերությու՞ն․․․
Լրատվականներում տեղեկություն տարածվեց, համաձայն որի, Թուրքիայի դպրոցական դասագրքերում «Կենտրոնական Ասիա» տերմինը փոխարինվելու է «Թուրքիստանով», այսինքն, պանթյուրքիզմի տեսությունը, որն ավելի քան 130 տարի առաջ ստեղծվել էր և նպատակ ուներ միավորել ողջ թյուրքական աշխարհը, արդեն քայլ առ քայլ դառնում է «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն...