Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Լուծումներ կան միշտ, ցանկությունն է խնդիրը

Լուծումներ կան միշտ, ցանկությունն է խնդիրը
04.05.2024 | 11:01

Քանի դեռ դուք, այնուամենայնիվ, չեք ուզում հասկանալ ու ընկալել կամ չեք կարողանում ըմբռնել, որ ՀՀ գործող իշխանությունները թշնամի են (ի դեպ, նրանք արդեն հոգնել են դա ապացուցել ու ամենավերջին որակումներն են տալիս չհասկացողներին իրենց միջավայրում) և ձեր պլանավորումը այլ ելակետից եք անում, որևէ պայքար, դիմադրություն, ընդվզում ձախողվելու է:

Ձեր մի մասն էլ էդ հույսով է ապրում. իմիտացիան իրենց սոցիալ-քաղաքական ու տնտեսական գոյության հիմքն է:

Ավել գնահատականներ չեմ տա դիմադրությունների բովանդակային, տեխնիկա-տեխնոլոգիական կողմերին, բայց ցանկացած ձախողում էս հարցում, արդեն 1001 անգամ կրկնում եմ, մեծ պատերազմի նախաշեմին էականորեն թուլացնելու է մեր գոյության-դիմադրության ռեսուրսը:

Առաջին իսկ լրջագույն քայլը դիմադրության հարցում («լրջագույն քայլ»-ի տակ պետք է ճիշտ ու արդյունավետ քայլ հասկանալ, ինչպես ասում էր Մաքիավելին, ի դեպ, իր ծնունդն է էսօր) վախ է մտցնելու թե՛ բերետավորների, թե՛ սրանց քաղաքական թիմի մեջ:

Ռեսուրսն էլ կա, տեխնոլոգիան էլ, միջոցներն էլ, անձնակազմն էլ, պլանավորողների մասնագիտական փորձառու թիմերն էլ (միջին տարիքայինը՝ 50+), բայց չկա ամենակարևորը՝ ցանկությունը:

Ի դեպ, մեր տիպի հասարակություններում ճշմարտության և ճիշտ լինելու ինդիկատորը հավանումների ու գնահատականների քանակն է. միշտ հիշեք, չնայած իմացողը լավ էլ գիտի, ճշմարտությունը (նաև ճիշտ լինելը) փոքրամասնության «արտոնությունն» է, հմտությունը, քանի որ մեծամասնությունը միշտ միֆերով է ապրում, և դա նորմալ է:

Հ.Գ. Գործիքակազմը շատ հստակ է. սկզբունքայնություն, կամք և ցանկություն, ոչ գծային քայլեր, անկանխատեսելիություն, ցանցայնություն, հիերարխիկ ու պատրաստված թիմեր և, մասնավորապես, անակնկալներ: Լուծումներ կան միշտ, ցանկությունն է խնդիրը:

Ալեն Ղևոնդյան

Ք.գ.թ., դոցենտ

Դիտվել է՝ 3167

Մեկնաբանություններ