Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Ինչպես միշտ, մեր «շուստրին» սխալ է հաշվել

Ինչպես միշտ, մեր «շուստրին» սխալ է հաշվել
26.02.2025 | 21:57

Երբեք չեմ թաքցրել, որ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը պրոֆեսիոնալ լրագրության դպրոց է:

Միայն այս հանգամանքը բավարար է, որ «Ազատությունը» թշնամի հռչակվի Փաշինյանի ավտորիտար իշխանության ու նրա պրոպագանդիստների համար:

Բայց շուստրի իջևանցին նաև աշխարհաքաղաքական հաշվարկ ունի. «Ազատությանը» թիրախավորում է՝ Թրամփին հաճոյանալու համար, որովհետև Մասկի գրասենյակում նաև էս լրատվամիջոցի գործունեությունը շարունակելու նպատակահարմարությունն են քննարկել:

Ինչպես միշտ, մեր «շուստրին» սխալ է հաշվել...

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 20532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ