Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Փաշինյանը Վեհափառից ճշմարտություն է ուզում

Փաշինյանը Վեհափառից ճշմարտություն է ուզում
06.06.2025 | 13:15

«Ճի՞շտ է արդյոք, որ դուք զավակ ունեք ու խախտել եք կուսակրոնության ուխտը»,-գրում է նա:

Նիկոլ Փաշինյան, ճի՞շտ է արդյոք, որ Ավինյան Տիգրանը ժամանակին 15 հազար դոլար է վճարել որ ազատվի զինվորական ծառայությունից: ՈՒ արդյոք զինվորական ծառայությունից խուսափած անձը իրավունք ունի՞ повестка-ներ բաժանել տալ:

Նիկոլ Փաշինյան, ճի՞շտ է արդյոք, որ թիմակիցներիդ ճնշող մեծամասնությունը, ինչպես նաև դու, եղել եք Ազգային Անվտանգության Ծառայության գործակալներ ու 18 թվին խաբել եք միլիոնավոր մարդկանց:

Վեհափառից ճշմարտություն է պահանջում 16-րդ վարչապետը: Ճի՞շտ է արդյոք, որ 17 թվին Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը փաստացի լուծարվել է: Որ թիմիդ մեջ վխտում է կոռուպցիան, որ դու գիտես դրա մասին ու ոչինչ անել չես կարող, որովհետև ինքդ ես թաթախված կոռուպցիայի մեջ: «Դաշնակ- մաշնակների» մասին խոսքս կառավարության նիստում ուղիղ մեջբերող Փաշինյան՝ ճի՞շտ է արդյոք, որ Արցախում ադրբեջանցիներին վաճառված ու հետագայում կառավարոթյունից կոմպենսացում հատկացրած ՀԷԿ-երի սեփականատերերի անունները չես հրապարակում, որովհետև հետներն օրթախ ես եղել:

Ճի՞շտ է արդյոք, որ հոկտեմբերի 10-ի հրադադարը հայկական կողմն է խախտել: ՈՒ ընդհանրապես, պատերազմի ժամանակ Օնիկ Գասպարյանը ենթարկվել է քե՞զ, թե՞ Սերժիկ Սարգսյանին:

Նախկին ռեժիմը մերժած Փաշինյան Նիկոլ, ճի՞շտ է արդյոք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առ այսօր շրջում է Հայաստանի դիվանագիտական անձնագրով, և որ գազային ոլորտի հսկայական կոռուպցիան չի բացահայտվում քո ուղիղ հովանավորության պատճառով:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1902

Մեկնաբանություններ