Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Էն տարիներին «Արարատը» հանգիստ կարող էր աշխարհի առաջնության եզրափակչում խաղալ

Էն տարիներին «Արարատը» հանգիստ կարող էր աշխարհի առաջնության եզրափակչում խաղալ
07.09.2025 | 19:14

Պետք չի շատ տխրել, բան չկա, կպատահի։ Իրանք ֆուտբոլով ապրող երկիր են, թող մի քիչ ուրախանան։ Դե, թող էդ Ռոնալդուն շախմատ խաղա մեր շախմատիստների հետ։ Բմբլահան կանեն, Ռոնալդուից մի մեծատառ Ռ կմնա։

Ընդհանրապես, Պորտուգալիայի նման թիմի հետ խաղալը մի լավ կողմ ունի՝ շատ չես վշտանում, երբ պարտվում եք, թեկուզ և խոշոր հաշվով։ Ախր, իրանք լրիվ ուրիշ իրականությունից են գալիս։ Իհարկե, ոնց էլ լինի, խաղից առաջ հույս ունես, որ, մեկ էլ տեսար՝ հաղթեցինք, բայց էդ հույսը նման ա նրան, երբ տնից դուրս գալուց առաջ նայում ես ամպամած երկնքին ու հույս ունես, որ անձրև չի գա։

Իսկ եթե հանկարծ նենց ստացվի, որ, այնուամենայնիվ, հաղթենք, դա արդեն նույնն ա, ինչ փողոցում տեսնես՝ Սասունցի Դավիթը ձիուց իջել ու պուլպուլակից ջուր ա խմում։ Իսկական հրաշք՝ էպիկական մոտիվներով։

Մի անգամ նման հրաշք եղել ա։ Հիսուն տարի առաջ մենք ամենակարող «Բավարիային» ենք հաղթել, երբ նրանց թիմում աշխարհի հինգ թե վեց գործող չեմպիոն էր խաղում։ Ու հաղթել ենք ոչ թե բախտի բերմամբ կամ պատահմամբ, այլ հավասար խաղով՝ սիրուն, բարձրակարգ, հնարամիտ խաղով։ Փաստորեն՝ էն տարիներին «Արարատը» հանգիստ կարող էր աշխարհի առաջնության եզրափակչում խաղալ, ու դեռ հարց ա, թե ով կհաղթեր։ Ի՜նչ ժամանակներ էին։ Հիշում եմ էդ օրերը։ Ասում էին՝ մեկն իր ԳԱԶ 24-ն էր փոխանակել մի հատ տոմսի հետ։ Իսկ էն տարիներին ԳԱԶ 24-ը նույնն էր, ինչ էսօր երեք հատ Բենտլին ու կողքից մի հատ էլ էլեկտրական մոտոցիկլետ։

Բայց էն ժամանակ կյանքն էսօրվա նման բազմազան չէր, շատ հետաքրքրություններ չկային՝ ֆուտբոլ էր, շախմատ ու հնգամյա պլան։ Հա՛, մեկ էլ՝ ԱԲԲԱ-ի կյաժոն։

Պետք չի պորտուգալացիներին նախանձել, իրանք էլ թլիկ են՝ Ս-երի կեսը Շ են ասում՝ Մենդեշ, Դիաշ, Կոշտա, Գոմեշ... Եթե մեր մոտ մեկն ասի՝ Շաշի՛կ ջան, շպաշի՛ շպաշը տաքացնեմ, միանգամից կտանեն լոգոպեդի մոտ։ Իսկ իրանք ամբողջ ազգով ասում են Ֆերնանդեշ։ Ո՞ր մեկին տանեշ լոգոպեդի մոտ։

Մի խոշքով՝ թող մեծատառ Շ, փոքրատառ շ գրեն իրանց շիրելի երկիրը...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1452

Մեկնաբանություններ