«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Աստված բարեհաճ կլինի` գործով Հայաստանի անկախությունը հավերժացնելու հնարավորություն տալով

Աստված բարեհաճ կլինի` գործով Հայաստանի անկախությունը հավերժացնելու հնարավորություն տալով
21.09.2025 | 17:27

Անկախության մասին իսկական շնորհավորանքներ հղողը եղբայրս ու իր նման տղերքն են, ովքեր խոսքերի փոխարեն գործել են հանուն Հայաստանի Հանրապետության...

Եղբորս խոսքերը մեջբերելով եմ ուզում ավարտել այսօր անկախության մասին խոսակցությունը, հավատալով, որ Աստված բարեհաճ կլինի` գործով Հայաստանի անկախությունը հավերժացնելու հնարավորություն տալով։

ՀԱՏՎԱԾ «ԱՐՄԱՆԻ ՆՈԹԱՏԵՏՐԻՑ»

Շատերն են խոսում հայրենասիրությունից, սակայն միայն քչերն են ապրում Հայրենիքով։ Այն որակյալ քչերը, ովքեր հենց հիմա իմ ու իմ նման այլ հրամանատարների վերադասությամբ կամ ենթակայությամբ գնում են իրենց փառավոր նախնիների ոտնահետքերով․․․

Այստեղ ժամանակը շա՜տ ժլատ է, չես հասցնում կարոտել, հիշել․․․

Վերջին և միակ զգացումը, որ ունես, դա արարչական բարեհաճությամբ հրետանու արկերը թշնամու գլխին լցնելու և այդ գրողի տարած կովկասյան ուռուցքը ջնջելու արդար մղումն է։ Ընդ որում՝ ինչքան դիպուկ ես հարվածում, այնքան փառավորվում է հոգիդ․․․

Մնացյալը միայն խոսակցություններ են, դատարկաբանություններ․․․ Դեռ ոչ մեկը ռազմի դաշտում պարտվելով Հայրենիք չի՛ պահել, և ուրեմն՝ մեր ամբողջ ուժը պետք է զորաշարժենք դեպի մարտադաշտ, այլ ոչ թե մայրաքաղաքային լսարաններ ու սրճարաններ։

Մենք այստեղ կգրենք պատմություն, եթե միայն չխանգարեք, իսկ դուք հանգիստ սեփականացրեք մեր կերտած հաղթանակը»։

Կապիտան Արման ՊՈՂՈՍՅԱՆ

Արա ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 5871

Մեկնաբանություններ