«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Աշխարհի մակարդակով բանկոմատները դարձել են մշտական հանցագործությունների վայր

Աշխարհի մակարդակով բանկոմատները դարձել են մշտական հանցագործությունների վայր
18.12.2024 | 11:03

Մինչ Հայաստանում կառուցում են թվային-անկանխիկ կոնցլագեր ու ծախում դա ժողովրդի վրա որպես առաջադիմություն, հեռավոր Նորվեգիայում օրենք են ընդունում, որով ուժեղացնում են քաղաքացիների կանխիկով վճարելու իրավունքը։ Այսօր Նորվեգիայում առևտրի մեծ մասը անկանխիկ է բայց կառավարությունը որոշել է որ դա ճիշտ չէ։ Քայլը բացատրում են նրանով, որ աշխարհում պատերազմական վիճակների շատացման պատճառով ցանկալի է, որ մարդիկ տանը կանխիկ փող պահեն։ Նորվեգիայի իշխանությունները հասկանում են, որ լուրջ պատերազմի դեպքում անկանխիկ առևտրի համակարգը կդառնա շատ խոցելի ու հնարավոր է նույնիսկ լիովին խափանվի։

Ոստիկանները այդ քայլը նույնպես դրական են համարում, քանի որ բանկոմատները դարձել են մշտական հանցագործությունների վայր, որոնց շուրջ հավաքվում են թմրամոլները, նարկոդիլերները և զանազան հակասոցիալական տարրեր։ Քաղաքացիները վախենում են օգտվել այդ բանկոմատներից։

Արամ Պալյան

Դիտվել է՝ 2543

Մեկնաբանություններ