ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Բարեկամի դիմակի տակ թաքնված համաշխարհային կավատները

Բարեկամի դիմակի տակ թաքնված համաշխարհային կավատները
20.08.2023 | 19:21

Նոր աշխարհակարգով, նախապատրաստվող հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգով ու պայմանագրով Արցախում այդպես էլ ելք չի գտնվում` հաց ու մթերք, ապրանքներ, դեղորայք հասցնելու, գազ ու հոսանք մատակարարելու, անգամ` հանգուցյալներին հողին հանձնելու համար։

Այստեղ անբարո ու չարակամ են ոչ միայն մեր թշնամիները, այլ նաև բարեկամի դիմակի տակ թաքնված համաշխարհային կավատները։

Ահա այսպես ենք դիմավորում նոր աշխարհակարգը։

Ոչ միայն մեր ապրելու տեղն ու իրավունքն ենք կորցնում, այլև՝ գերեզման ունենալու տեղը։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 5299

Մեկնաբանություններ