«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Հարստություններ

Հարստություններ
05.07.2025 | 21:59
Հուլիսի 6
Երբեք մի մտածեք.
«Ի վիճակի չենք», կամ «Այս բանը երբեք չենք կարող անել»:
Ասեք. «Հարկավոր միջոցները առայժմ չունենք, բայց ըստ անհրաժեշտի շուտով կունենանք»:
Եվվստահ եղեք, որ պիտի ունենաք:
Վերում ասվածը կրկնեք շարունակ և կամաց կամաց առատորեն ստանալու իրական զգացումը կունենաք ու շուտով միջոցների պակասություն այլևս չեք զգա:
Այդ զգացումը` Իմ միջոցները պահանջող աներկբա հավատն է:
Հիշեցնում եմ.
«Ըստ հավատոց ձերոց եղիցի ձեզ»:
Բայց Իմ փնտրածը ոչ թե այն հավատքն է, որ արտահայտվում է աղոթքի կամ վերհայեցումի կարճատև պահերին, այլ այն հավատքը, որ հանդարտեցնում է անմիջապես` օրվա ընթացքում ծագած բոլոր տարակույսները:
Այն հավատքը, որ նախահարձակ լինելով` հաղթահարում ու լռեցնում է` սահմանափակ զգացումներ բերող չարահնար խռովքը:
«Պահանջեք և պիտի տրվի ձեզ»:
Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ