Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Առնվազն զարմանք են առաջացնում Փաշինյան Նիկոլի պաշտոնական հայտարարություններում արտահայտած մտքերը

Առնվազն զարմանք են առաջացնում Փաշինյան Նիկոլի պաշտոնական հայտարարություններում արտահայտած մտքերը
20.03.2025 | 14:34

Վերջինս հայտարարել է` «ՊՆ-ին հանձնարարել եմ` հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»:

Մի կողմ թողնենք այն ճանապարհը, որով գնում է Հայաստանը:

Ի՞նչ է նշանակում հայտարարության առաջին մասը:

Տրամաբանորեն` ստացվում է, որ Փաշինյան Նիկոլը երբ ցանկանա կարող է ՊՆ-ին հանձնարարել խախտել կամ չխախտել հրադադարի ռեժի՞մը:

Սա նոնսենս է:

Նման հայտարարությունով ՀՀ օրվա ղեկավարն ապրիորի ընդունում է, որ երբեմն իր հանձնարարությամբ տեղի է ունենում հրադադարի ռեժիմի խախտում, սակայն այս պահին վերջինս հանձնարարում «հրադադարի խախտում չանել»:

Կներեք, սակայն նման խոցելի հայտարարությունը հարիր չէ 7 տարվա փորձ ունեցող պետության ղեկավարին:

Կարծում եմ` ՄԱԿ-ի անդամ հանդիսացող պետության ղեկավարի արտահայտած մտքերը պետք է առերևույթ տարբերվեն սոմալիացի ծովահենների մտքերից:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3716

Մեկնաբանություններ