Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Պահանջվածից ավելին անել

Պահանջվածից ավելին անել
09.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 10
- Աստված մեր և Տեր մեր, այնպես արա, որ անցնենք աղքատությունից առատության, անհանգստությունից` հանգստի, տխրությունից` ուրախության,
տկարությունից` զորության:
- Ես եմ ձեր օգնականը: Ներկայումս անցնելիք ճանապարհի վերջում ձեզ սպասվում են վերոհիշյալ օրհնությունները: ՈՒրեմն հանգիստ եղեք ու վստահ` որ Ես առաջնորդում եմ ձեզ: Անցնելու ու հաղթելու համար հաստատուն քայլերով մտեք յուրաքանչյուր օրվա մեջ` աներերվստահությամբ: Եվ պարտականություններն ու ընդմիջումներն ընդունեք իբրև Իմ կողմից հանձնարարված:
Դուք Իմ մշակներն եք: Ծառայեք Ինձ պարզ ու միամիտ սրտով, հրճվանքով ու պատրաստակամությամբ։ Ճիշտ, ինչպես կկամենայիք, որ ուրիշները ծառայեին ձեզ:
Մի՞թե անմեղադրելի է այն ծառայողը, որ խուսափում է երբեմն պահանջվածից ավելին անել, որ գանգատվում է, երբ առաջարկում են իր նախընտրած գործից զատ ուրիշ գործեր անել:
Չե՞ք կարծում, որ նման մշակը չի կարող ձեզ լավ ծառայություն մատուցել: Եթե այսօրինակ ծառայությունն անընդունելի է ձեր դեպքում, նշանակում է` առավել անընդունելի կլինի Իմ պարագայում:
Ափսոս, որ հաճախ դուք էլ նույն ոգով եք ծառայություն մատուցում Ինձ:
Մտածեք այս մասին: Հանձնեք այն ձեր սրտի տեսությանը և ձեր կատարած առօրյա գործերին նայեք այս տեսանկյունով:
Դիտվել է՝ 1407

Մեկնաբանություններ