«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Վերջապես Հայկական կողմն անցավ գործնական պահանջի

Վերջապես Հայկական կողմն անցավ գործնական պահանջի
30.05.2025 | 10:10

Ցեղասպանություն իրականացրած թուրքական պետության իրավահաջորդ ներկայիս Թուրքիայի հանրապետության հանդեպ:

Շնորհակալութնու՛ն, հարգարժա՛ն Հարութ Սասունյան, իրավաքաղաքական այս ճշմարիտ թեզն առաջադրելու համար (հղումը՝ https://yerkir.am/hy/article/2025/05/27/293086/...):

ՈՒզում եմ ավելացնել, որ իրավաբանորեն Թուրքիա պետություն այսօր և հետագայում գոյություն ունենալ չի կարող, քանի որ այդ պետության քաղաքացիները, որ թուրք են համարվում, ըստ էության, ընդամենը թուրքախոս են, բայց ոչ «թուրք -սելջուկ մոնղոլոիդ»։

Արդեն մի քանի հարյուր տարի է՝ Հայաստանի պատմական տարածքի և Բյուզանդիայի տարածքի վրա ստեղծված Օսմանյան կայսրությունը բռնի թրքացրել է բնիկ ազգերին:

Այսօր Թուրքիայում չկա մոնղոլոիդ թուրք, սակայն ամենակարևոր փաստ ու փաստարկն այն է, որ սելջուկ թուրքերը պետականություն են ստեղծել ոչ թե իրենց «պատմական ասիական տափաստաններում», այլ քաղաքակիրթ ազգերի հայրենիքումՙ, դաժան բռնությունների ենթարկելով նրանց:

Ես կարծում եմ, այդ դատական Գործի հիմնական հանցանքներից մեկն էլ սա պետք է լինի՝ չկա թուրք, իսկ ինչու՞ կա Թուրքիա պետություն:

Ըստ Վիքիպեդիայի,

«Տիտղոսակիր ազգ» հասկացությունը իրավական քաղաքագիտության մեջ մտցրել է 19-րդ դարի ֆրանսիացի վիպասան և քաղաքագետ- ազգայնական Մորիս Բարրեսը։

Այդ բնութագրումը այսօր էլ ընդունված է:

Ըստ Բարրեսի, «Տիտղոսակիր ազգը» գերակայող էթնիկ խումբն է, որի լեզվի և մշակույթի հիմքի վրա կառուցվում է պետական համակարգ։

Титульная нация- (титульный народ) Нация или народность, на чьих этнонимах базируется наименование административно территориального образования, в котором титульная нация является доминирующей… Общее языкознание. Социолингвистика: Словарь-справочник․

Այսօրվա Թուրքիայում չկա այդ էթնիկ թուրք մոնղոլոիդ ազգը, նրանք եվրոպոիդ ռասայի բնիկ ազգերն են, որ բռնությամբ դարձել են թուրքախոս:

Հետևությունները թողնում եմ իրավագետներին:

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 15564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ