«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Սիլլա, ապտակ, չափալախ

Սիլլա, ապտակ, չափալախ
01.07.2024 | 06:55

ՀՀ ԱԺ նիստերին հետևող քաղաքացիներն արդեն չեն զարմանում, երբ օրենսդիր բարձրագույն մարմնում ապտակում են մեկմեկու, կամ սիլլա քաշում։ Եթե նախկինում նման վարքագիծը բնորոշ էր անկիրթ, ագրեսիվ արարածներին, ապա ներկա ԱԺ-ում դրա մենաշնորհը փոխանցվել է իբրև կրթված, իբրև հանդուրժող երիտասարդ թափթփուկների, որոնցից և ոչ մեկը ռինգ կամ մրցագորգ չի գա կոնկրետ հրավերքի դեպքում, որովհետև ինքը փոքրոգի, քսի տրվող տուզիկ է ընդամենը, որը առյուծ է կտրել ԱԺ ներկա ընդդիմադիր կիսականացի խմբակցությունների ֆոնի վրա։

Ակնհայտորեն ստեղծվել է մի կազուս, երբ իշխող ուժի մի քանի լակոտներն իրենց իրավունք են վերապահել էկրանների առջև հաշմանդամ գեներալին ապտակելը, կանանց հայհոյելը և այլ պիղծ սրիկանություններ։

Բա սրա վերջն ի՞նչ է լինելու։

Ո՞րն է այդ լակոտների անպատժելիության հիմքը:

Դա պատգամավորի անձեռնամխելի լինելու մասին օրենսդրական դրույթն է, որն էլ ավելի պաշտպանված է անձեռնամխելիությունը վերացնելու ՀՀ գլխավոր դատախազի իբրև տեսականորեն միջամտելու հնարավորության դրույթով։ Եթե հիշենք, որ ՀՀ գլխավոր դատախազն ընտրվում է իշխանության, կայուն մեծամասնության կամքով, ապա կարելի է չկասկածել, որ քաղաքական մուշտիները ՀՀ ԱԺ-ում հարատև շարունակվելու են։

Ի՞նչ կարելի է անել:

Պետք է առնվազն օրենսդրական նորմ մտցնել, որի պահանջով, ցանկացած ֆիզիկական ցավ պատճառող հարված կատարողը միանգամից զրկվի պատգամավորական լիազորություններից։ Այլ ելք չկա, որովհետև փաստացի ՀՀ ԱԺ ձևավորված լակոտների մի խումբ իրականում հետևողական կերպով ստորացնում, ծեծում է այլ պատգամավորների։

Մտածել է պետք, թէ ինչպես ՀՀ օրենսդիր բարձրագույն մարմինը մաքրել ապտակը, որպես արգումենտ սարքած քաղաքական և իրական տուզիկներից։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 5255

Մեկնաբանություններ