11.04.2025|
14:14
Իր ահաբեկող ու սենսացիոն բնույթի հայտարարությամբ աշխարհի բազմահազար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: Ելույթ ունենալով միջկառավարական բանակցային մարմնի 13- րդ նստաշրջանի բացմանը, նա, «Комсомольская правда»– ի փոխանցմամբ, վստահություն է հայտնել, որ նոր համավարակն անխուսափելի է: ԱՀԿ գլխավոր տնօրենն ապագա համավարակն անվանել է անխուսափելի փաստ, այլ ոչ թե պարզապես հնարավորություն, այսինքն՝ կլինի կամ չի լինի: Նրա խոսքով՝ մարդկությունը, վաղ թե ուշ, կբախվի նոր սպառնալիքի: