Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Ղրիմի դպրոցներում կստեղծվեն պայմաններ ուկրաիներեն և ղրիմյան թաթարերեն լեզուների ուսուցման համար

Ղրիմի դպրոցներում կստեղծվեն պայմաններ ուկրաիներեն և ղրիմյան թաթարերեն լեզուների ուսուցման համար
31.03.2014 | 18:15

ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը հաղորդում է, որ ղրիմցի դպրոցականները կկարողանան ամբողջությամբ ուսանել ուկրաիներեն և ղրիմյան թաթարերեն լեզուները:

Լիվանովը հայտնել է, որ ռուսերենը կլինի պետական լեզու, բայց մյուս պետական լեզուները նույնպես պարտադիր իրենց տեղը կգտնեն դպրոցի կրթական համակարգում: Լիվանովը հայտնել է, որ ստեղծում են լրացուցիչ պայմաններ, որպեսզի երեխաները սովորեն այդ լեզուները:
Լիվանովը նշել է, որ ՌԴ-ում կան մարզեր, օրինակ՝ Թաթարստանը, որտեղ դպրոցներում, բացի ռուսերենից, դասավանդում են նաև այլ պետական լեզուներ: Խոսելով Ղրիմում միջնակարգ կրթության մասին՝ Լիվանովը նշել է, որ թերակղզու դպրոցի մակարդակը տարբերվում է ՌԴ-ի միջնակարգ կրթության համակարգի մակարդակից:
Լիվանովը լրագրողներին ասել է նաև, որ պետք է շատ բան անել՝ այդ համակարգը միջին ռուսական մակարդակին հասցնելու համար: Նա պարզաբանել է, որ խոսքը ուսուցիչների աշխատավարձի բարձրացման և ենթակառուցվածքների նորոգման մասին է: Նախարարն ասել է, որ ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 2-3 անգամ, և նրանք դա կզգան ընթացիկ ամռանը:

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ