«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

ՀՀԿ-ական երիտասարդները բացահայտեցին և մշակեցին պրոհայկական ինֆորմացիայի տարածման նոր մեդիաուղիներ

ՀՀԿ-ական երիտասարդները բացահայտեցին և մշակեցին պրոհայկական ինֆորմացիայի տարածման նոր մեդիաուղիներ
01.06.2015 | 12:57

Ավարտվեց Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության Տեղեկատվական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Մեդիա կոնֆերանս»-ը, որը միտված էր արտասահմանյան հարթակներում պրոհայկական ինֆորմացիայի ավելացմանն ուղղված նոր մեդիա գործիքների և հնարավորությունների բացահայտմանը:

Ծրագրի եզրափակիչ օրվա ընթացքում երիտասարդները ամփոփեցին նախորդ օրերի ստացած տեսական գիտելիքները, սովորեցին, թե ինչպես կարելի է այդ գիտելիքները գործնականորեն կիրառել, ֆիքսվեցին հստակ ուղղություններ և որոշվեց, թե ով կոնկրետ որ հարթակում ինչ գործունեություն պետք է ծավալի:
Նշենք, որ ի սկզբանե ծրագրի նպատակն է եղել ինֆորմացնել երիտասարդ կուսակցականներին, թե առհասարակ ինչ հարթակներ են առկա պրոհայկական ինֆորմացիայի տարածման համար, ծանոթացնել նրանց տեխնիկական ձևաչափերին, բարձրացնել իրազեկվածության մակարդակը, իսկ հյուրերից ակնկալվում էր համապատասխան փորձի փոխանակում, անհրաժեշտ ռազմավարական գիտելիքների հաղորդում և խորհրդատվություն` հետագա աշխատանքների իրականացման համար:
Ինչ վերաբերում է ծրագրի հետ կապված աշխատանքներին, դրանք պարբերաբար հետևողականորեն կստուգվեն, կթարմացվեն, կմշակվեն նոր մեթոդներ և կկիրառվեն առավել կատարելագործված մեդիա գործիքներ` նպատակների արդյունավետ իրականացման համար:

Դիտվել է՝ 1070

Մեկնաբանություններ